o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԶԼԱՓԱՄԱՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ», ԿԱՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄՀԱՐԸ

10.01.2020 23:50 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԶԼԱՓԱՄԱՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ», ԿԱՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՒՄՀԱՐԸ

Խոշոր հաշվով, վատթարագույնից ազատվեցինք: Իրան-ԱՄՆ պատերազմ չի լինելու, քանզի ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ այդ գերտերությունը ռազմաբազային հասցրած հարվածը կուլ է տվել: Թե ինչպես դա կազդի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հաշվեկշռի վրա` դա առանձին թեմա է: Սակայն կարեւորն այն է, որ խուսափեցինք մի վիճակից, երբ շուրջդ պատերազմներ են մոլեգնում, ինչը առավել եւս կենսական է, քանզի ռեալ մարտահրավերների դեմ պայքարին քայլասերվածների վարչախումբը, մեղմ ասած, պիտանի չէ:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՆԻԿՈԼԸ ՏԱՐԻՆ ՓԱԿԵՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՄԲ

«Վոժդը» չկարողացավ լուծել իր գերխնդիրը` վարկանիշի պահպանումը: Դրան այլեւս չէին օգնում համատարած ստերը եւ ազատ ու հպարտ քաղաքացիների ականջներին էրիշտա կախելը, չէին օգնում նաեւ նորանոր քրգործերը եւ ձերբակալությունները: Ու այդ պատճառով է, որ եթե առաջ ձերբակալությունները լայնորեն գովազդվում էին, ապա, օրինակ, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման թեման վարչախմբի քարոզչամեքենան ձգտեց հնարավորինս «սվաղել»: Նույն գործելակերպը որդեգրվեց եւ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու պարագայում, ինչպես նաեւ Ամանորից հետո նրա սանիկի նոր կալանքի առնչությամբ: Իսկ խոշոր հաշվով, ՍԴ-ն զավթելու ծրագիրը առայժմ ձախողված է: Բացառությամբ մակաբույծի կյանք վարող եւ ՍԴ չներկայացող Վահե Գրիգորյանի, ՍԴ մնացյալ դատավորները համերաշխ ձեւով զորակցել են Հրայր Թովմասյանին, ինչպես նաեւ պարզորոշ ասել, որ չեն պատրաստվում «օրինական» կաշառք-թոշակով լքել իրենց պաշտոնները: Այդ բնագիծը մնաց չնվաճված: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» բլեֆին, ապա Նիկոլը ինչ թվախաղ էլ խաղա, արեւմտյան ԶԼՄ-ներում ինչ գովաբանական հոդվածներ էլ պատվիրի, միեւնույնն է, քաղաքացու գրպանի եւ սառնարանի պարունակությունը դրանից առաջընթաց չի ապրումՈւ թեեւ հեռուստատեսության, կամ ռսի ասած` «զոմբոարկղի» միջոցով ինտենսիվացել են փորձերը` լվալու, ինչպես ազատ եւ հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիների ուղեղները, միեւնույնն է, մարդիկ ավելի ու ավելի գերադասում են հավատալ ոչ թե հեռուստացույցին, այլ` սառնարանին: Իսկ հրապարակում «բրդուճային» Ամանոր տոնելու եւ գնչուական արմատներ ունեցող Բրեգովիչի երգերով հիանալու «օպերացիան», որը ոչ այլ ինչ էր, քան ամանորյա գիշերով հանրահավաք կազմակերպելու փորձ, խայտառակ ձեւով տապալվեց: «Կամավոր-պարտադիր» սկզբունքով հրապարակ քշված պետական աշխատողները ավելի քիչ էին, քան հնդիկները, եւ դա պարզ երեւում է տեսանյութերում ու լուսանկարներում: Գումարած դրան, երկրում ստեղծված մթնոլորտի շնորհիվ զբոսաշրջիկների այն հատվածը, որ հակված է հարբեցողության, սանձարձակ գինարբուք սարքեց ոչ թե ռեստորաններում կամ հյուրանոցային համարներում, այլ հենց հրապարակում` մեր մայրաքաղաքի սիրտը վերածելով կատարյալ խոզանոցի: Նաեւ զավեշտալի տեսարան էր, թե ինչպես Նիկոլը ելույթ ունենալուց հետո շտապեց ռեստորան, իսկ «պողոսները» մնացել էին ցուցափեղկից այն կողմԵվ, իհարկե, Նիկոլի վարկանիշին ջախջախիչ հարված հասցրեց այն, որ առաջին անգամ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի խոսքից հետո ՀՀ պետական օրհներգը չհնչեց: Դրանից դառնորեն հիասթափվեցին առանց այդ էլ սակավաթիվ նիկոլասերները:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

 

ՈՉՆՉԱՑՐԵՔ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԸ

Ուշագրավ դետալ` թեեւ Թբիլիսիի քաղաքապետարանը ընդամենը մեկ քառորդով ավել գումար էր ծախսել Ամանորին, քան Երեւանինը, Թբիլիսիի տոնական զարդարանքը եւ միջոցառումները մի քանի անգամ ավելի ճոխ էին: Այսինքն` պարզ է, որ տոնական զարդարանքը արվել է հնոտիքներով, իսկ ինչ վերաբերում է բուն գումարներին, ապա ախորժակը ուտելիս է բացվում: Դե, հասկացաք, խոսքը վարչախմբի սիրելի «լափամանային» թեմայի մասին է: Բայց Ամանորից հետո եկավ խումհարը: Ու, բնականաբար, քաղաքացիները հարցնում են, թե ինչո՞ւ իրենց սառնարանները պետք է դատարկ լինեն` քայլասերված իշխանավորների ճոխագույն ինքնապարգեւատրումների ֆոնի վրա: Ինչպես դիպուկ արտահայտվեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը. «Իսկ հիմա հանգիստ նստեք տեղներդ, հատկապես սփյուռքում, ու 26.000 ֆեյքի տարածած ինֆորմացիայով դատեք, թե ինչ է կատարվում հայրենիքում: Իսկ որ սառնարանը գնալով դատարկվում է` դա ուղղակի «հակահեղափոխական» սառնարան է: Ոչնչացրեք նրան»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Ու մթնոլորտում թեւածում է ընդվզման շունչը: Այսպես, այն բանից հետո, երբ հանրահռչակ սորոսական Դանիել Իոաննիսյանը այլանդակ ձեւով վատաբանեց Արցախի ԱԱԽ քարտուղար գեներալ Արշավիր Ղարամյանին, նրան, այնուամենայնիվ, ստիպեցին գեներալից ներողություն խնդրել: Ո՛չ, ներողության պատճառը Ֆեյսբուքում նրա գլխին լցրած «շան լափի» հեղեղները չէին` այդպիսիները, սովորաբար, հայհոյանքից հաճույք են ստանում: Ինչպես արտահայտվեց ինքը` գեներալը. «Ի հեճուկս բազմաթիվ կենդանիների... Եթե 1994 թվականի փետրվարի 11-ին կեսօրին մոտ Դ-44 հրանոթի «Արքա» մարտկոցի նշանառու օպերատորը ուղիղ նշանառությամբ 3 մ աջ նշան բռնած լիներ` այսօր Ադրբեջանում, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում բազմաթիվ կենդանիներ երջանիկ կլինեին... Թամամ խոսքը էշին կասեն...»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

ԱԱԾ-Ի «ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱՆ»

Ինչպես հայտնի է, երբ Նիկոլը անձամբ անդրադարձավ «Դիանա Հարությունյան» ֆեյքի կողմից տարածված կոպիտ ապատեղեկատվությանը, եւ հերթական անգամ անիծեց խոսքի ազատությունը, կայծակնային արագությամբ ԱԱԾ-ն «կինո» ցուցադրեց, թե իբր արդեն ձերբակալել են այդ ֆեյքի օգտագործող տղամարդուն, որին «համապատասխան հոդվածով» քրեական հետապնդման կենթարկեն: Ցույց տվեցին դեմքը ծածկած եւ ձայնը փոխած ինչ-որ մեկին, ով անգիր արած տեքստ էր կարդում, իբր դա արել է` համակրելով Ռոբերտ Քոչարյանին: Ճիշտ է, հետո մոգոնեցին, թե ՔՕ որ հոդվածներով հայտարարեն կալանքի մասին` ռասսայական թշնամանք եւ համակարգչահենություն, բայց այդպես էլ ոչ անունն իմացանք, ոչ էլ դեմքը տեսանք, եւ միգուցե, իրականում կալանավորված անձ էլ գոյություն չունի: Մնում է համաձայնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որ դա ԱԱԾ-ի հատուկ տեղեկատվական օպերացիա էր, իսկ ինչ վերաբերում է նպատակներին, ապա պարզապես վախի մթնոլորտ են ստեղծում` թե ով համարձակվի սեփական անունով կամ ֆեյքով Նիկոլի թանին թթու ասել, կձերբակալեն եւ հետո կգտնեն հարմար հոդված: Ի դեպ, նկատելի է նաեւ վարչախմբի ձգտումը, ուժեղացնել ճնշումը փաստաբանական կորպուսի եւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանդեպ: Այսինքն` Նիկոլն ուզում է, որ իր կողմից հետապնդվող մարդիկ նորմալ իրավական օգնություն էլ չստանան: Քաղաքագետ Միհրան Հակոբյանն էլ մռայլ կանխատեսումներ է արել, որ հնարավոր է շուտով խմբագրություններում սկսեն «հայտնաբերել» թմրանյութ, լրտեսներ եւ անգամ դիակներ...

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Ինչեւէ, ֆեյքերի դեմ պայքարը շատ ճիշտ է բնութագել Միհրդատ Մադաթյանը. «2018 թվականի ապրիլի 4-ին, ուշադիր խնդրում եմ, ապրիլի 1-ին չէ, մեր Քաջ Նազարը հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ: Այս տարի ունեցանք «Դիանա Հարությունյան» ֆեյքի ձերբակալությունը, ով, ըստ նրա, խոսքերի «սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար»: Նախ ուզում եմ հասկանամ, թե բոլո՞ր երկրներում են կառավարություններում եւ ԱԱԾ-ում ծաղրածուներ նստած եւ ինֆորմացիան վերցնում են ոչ թե պաշտոնական աղբյուրներից, կամ գոնե մեր Քաջ Նազարի էջից, որտեղ գրառումով դուրս է գալիս նույնիսկ նրա աղեստամոքսային տրակտի աշխատանքի մասին ինֆորմացիան: Կարծում եմ` ոչ: Սակայն ամեն դեպքում ծիծաղելին սա չէ, այլ այն, որ Հայաստանում ֆեյքերի դպրոցի հիմնադիրը բողոքում է ֆեյքերից եւ հանձնարարում պայքարել ֆեյքերի դեմ»:

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

 

ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՊԵՏՔԱՐԱՆԱՅԻՆ» ԳՈՐԾԵՐԸ

Շնորհավորում ենք` Նիկոլը կառավարության նիստը բացեց ռեստորանների զուգարանների թեմայով, դա հռչակեց կարեւորագույն թեմա եւ հայտարարեց, որ այն ռեստորանատերերը, ում զուգարաններում կոտրված զուգարանակոնքեր կան, պետք է սնանկացվեն: Թե որտեղից է կարողացել Նիկոլը գտնել այն եզակի ռեստորանը, ուր զուգարանը վատ վիճակում է, դա թերեւս հայտնի է միայն իրեն, մեկ էլ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Ի դեպ, ինչ վերաբերում է խոսնակից ազատվելու գործընթացին, ապա վիճակն այդտեղ պետքարանային է: Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի. «Վլադիմիր Կարապետյանին ազատելու պատճառ է հանդիսացել Փաշինյանի ամանորյա ուղերձի խայտառակ խոտաններն ու պետական ապարատի իր ոլորտում տիրող բարդակը: Բայց կրկին «չար լեզուների» խիստ հավաստի տեղեկություններով` հեռացման իրական պատճառներն ավելի քան անձնական բնույթ են կրել: Եվ ուրեմն, ըստ իմ ինսայդերի, Վլադիմիր Կարապետյանը երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշումների կայացման վրա իրական ազդեցություն է ունեցել եւ դրան հասել է իր եւ վարչապետի կնոջ անձնական մտերմության արդյունքում: Կարապետյանն իր կնոջ միջոցով մշտապես Աննա Հակոբյանին տեղյակ է պահել Փաշինյանի ներքաղաքական եւ կադրային քաղաքական որոշումների եւ մտադրությունների մասին: Այդպիսով Կարապետյանը «փոխշահավետ» ներպալատական ինտրիգների մի ողջ համախումբ է ստեղծել Փաշինյանների ընտանեկան իշխանության ներսում: Կարապետյանը փաստացի դարձել է Աննա Հակոբյանի «խոսնակը» եւ վերջինից ստացել է վարչապետի վրա ազդելու տեխնիկական ուղղորդումներ: Ըստ նույն աղբյուրի` Փաշինյանից կարճ ժամանակ է պահանջվել Վլադիմիր Կարապետյանի «ժուչոկ» լինելը հասկանալու համար, եւ նրան ընդամենը առիթ է պետք եղել Կարապետյանին ազատելու համար: Առիթն էլ ստեղծվել է հենց ամանորյա ձախողումից հետո, ինչն էլ Փաշինյանը բաց չի թողել»: Դրան մնում է թերեւս հավելել այն փաստը, որ խոսնակը հեռացվեց հենց ԼՏՊ-ի 75-ամյակին: Ու կան նաեւ բավականին հավաստի տեղեկություններ, որ շուտով Նիկոլը պաշտոնանկ կանի եւ ֆեյքաբուծարանի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին: Չար լեզուներն ասում են, որ Նիկոլը նրանից պահանջել է հեռախոսից ջնջել իրենց նամակագրությունը, ուր ամեն ինչ կա, թե ֆեյքերով, ԶԼՄ-ներով ու «քաղաքագետներով» ում գլխին ինչ օյիններ բերել, սակայն Մովսիսյանը ցուցադրաբար հրաժարվել է: Այսինքն` գերադասել է սեփական ապահովության համար վտանգավոր կոմպրոմատներ պահել Նիկոլի վրա: Դա բավականին հավաստի է թվում, քանզի առկա է անհերքելի փաստ` Հովհաննես Մովսիսյանը Նիկոլի մասին պատմող տեսանյութ է զետեղել ֆեյսբուքյան 18+ անեկդոտների խմբում: Իսկ դա արդեն առավել քան թափանցիկ հրապարակային ակնարկ է...

«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

Ինչեւէ, թեեւ եղանակները դանդաղորեն ցրտում են, սակայն քաղաքական դաշտում ամեն ինչ շիկանում է: Նիկոլը դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ, սակայն կարելի է արձանագրել, որ բոլոր դեպքերում նրա վարկանիշն անփրկելի է: Եվ չի օգնի ո՛չ քարոզչությունը, ո՛չ էլ լայնածավալ ռեպրեսիաների փորձերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА