o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեղավոր եք դուք, որ ձեր էությամբ էդ եք». Դավիթ Մկրտչյան

11.01.2020 23:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեղավոր եք դուք, որ ձեր էությամբ էդ եք». Դավիթ Մկրտչյան

«Թե բա արդարություն ենք ուզում, օրինականություն ենք ուզում, հրապարակի ժողովուրդ, էդ դուք արդա՞ր եք ապրել: Արդարություն պահանջող մարդը, նախեւառաջ, պետք ա ինքը արդար ապրի, նոր պահանջի մյուսներից: Հիմա էլ իրավիճակ ա փոխվել, ձեր ուզած «արդար» իշխանությունն ա, ձեր ուզած, ձեր բերած վարչապետն ա, արդա՞ր եք ապրում», - գրում է Արագածոտնի մարզի երիտասարդ երկրապահների նախագահ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ու մանրամասնում. «Սերժին մերժող, բայց երթեւեկության կանոններին չտիրապետող, պռավեն փողով առած վարորդներ, էդ խի՞ չեք ձեր պռավեն ճղում գցում, երթեւեկության կանոնները սովորում, քննություն հանձնում ու արդար վարորդական իրավունք ստանում, հիմա էլ նեղվում եք բալային համակարգից: Ես ողջունում եմ բալային համակարգը: Սերժին մերժող, բայց փողով, ծանոթի միջոցով, զանգով, դասախոսների հետ լավ ատնաշենիներ ձեւավորելով, քննություն ստացող ուսանողներ, էդ որ հանուն արդարության ՝ ավտոների տակ էիք պառկում (քաջ գիտակցելով, որ ոչ ոք ձեր վրայով չի անցնի), բա խի՞ չեք հիմա գնում, էդ բոլոր անարդար գնահատականները չեղյալ համարում ու նորից քննություն հանձնում: Սերժին մերժող, բայց հարկերից խուսափած, հարկայինում չգրանցված, չեկ չխփող ձեռներեցներ, բա խի՞ չեք մի հատ հաշվարկ անում ու էդ գումարները մուծում բյուջե ու որ մի հատ ամբողջ երկրի մակարդակով հաշվարկ անեք, կտեսնաք, որ ձեր ասած թալանը, հենց դուք եք արել. ձեր վարչապետի ասած՝ մեկ, գումարած մեկ, գումարած մեկ… Սերժին մերժող, բայց կեղծ նպաստ ստացողներ, բա խի՞ չեք հրաժարվում էդ նպաստներից: Ո՞ր մեկը ասեմ, որ ասեմ, հա կասեմ»:

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն. «Ժողովուրդ»

Եզրափակելով խոսքը՝ Դ. Մկրտչյանը հավելում է. «Ասածս ինչ ա՝ Սերժը ի՞նչ մեղք ուներ, որ դուք խաբեբա, թալանչի, գող ժողովուրդ եք: էդ Եվրոպայում, Ամերիկայում էլ ա՞ Սերժը մեղավոր, որ գողությունով, թալանով, քցելով եք զբաղված, էնտեղ է՞լ ա համակարգը վատը: Լավ իմացեք, էդ անարդարությունները, թալանը, կաշառքը, որ եղել ա մեր երկրում ու մինչեւ հիմա էլ կա, դրանում ո՜չ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր մեղավոր, ո՜չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, մեղավոր եք դուք, որ ձեր էությամբ էդ եք:

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА