o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է». Սաթիկ Սեյրանյանը հակադարձում է Ոստիկանության ԺՊ-ին

12.01.2020 12:29 ԻՐԱՎՈՒՆՔ
«ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է». Սաթիկ Սեյրանյանը հակադարձում է Ոստիկանության ԺՊ-ին

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք էլ պնդում ենք, որ 168.am-ի հրապարակած՝ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներից երկուսի մասին ոստիկանության կողմից դոսյեներ հավաքելու տեղեկությանն ու ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանի հերքումներին:

Դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքել է նաև վարչապետի մոտ ՍԴ դատավորների թեմայով երեկ գաղտնի ժողովի մասին լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը՝ Սեյրանյանն արձագանքեց. «Ինչպես տեղեկացրել ենք՝ հանդիպումը եղել է փակ և գաղտնի։ Իսկ փակ և գաղտնի հանդիպումները, որպես կանոն, փորձում են պահել փակ և գաղտնի։ Եվ, բնականաբար, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը պիտի հերքեր։ Լրատվամիջոցի դերը հանրությանը իրազեկելն է, ինչը և արել ենք, իսկ հրապարակմանն արձագանքելն էլ համապատասխան մարմնի գործառույթն է»։

Հիշեցնենք, որ 168.am-ն այսօր գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու կոշտ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքից:

 ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հերքել էր լուրը՝ ասելով, ոստիկանության 7-րդ վարչությունը հրապարակման մեջ նշված գործողություններ չի իրականացնում:

Նշենք, որ 168.am-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ, Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ հրապարակման մասին

«Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում»,-գրել է կայքը:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА