o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

12.01.2020 19:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Ավստրալիայում քաղցած կենդանիներին ուղղաթիռներով ուտելիք են հասցրել հատուկ արշավի շրջանակներում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը:

Ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կգ բանջարեղեն են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում:

Նշվում է, որ հիմնականում գազար և քաղցր կարտոֆիլ են հատկացրել կենդանիներին:

Ավստրալացի նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- գրել է գործիչը լուսանկարին կից:

Մասնագետների տվյալներով՝ Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 մլն կենդանի է սատկել:  

Էրդողանի համար Սիրիայից պարտված դուրս գալն ինքնասպանություն է.Թուրքագետ




 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА