o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Գլխավոր դատախազության բողոքը մերժվեց. Արթուր Վարդանյանը կմնա ազատության մեջ

13.01.2020 00:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​Գլխավոր դատախազության բողոքը մերժվեց. Արթուր Վարդանյանը կմնա ազատության մեջ

Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով ուժի մեջ էր թողել դատավոր Մ.Մակյանի նախագահությամբ «Նորք Մարաշ» խմբի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ կալանքից ազատ արձակելու որոշումը` վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է։ Այս մասին տեղեկացնում է Ա. Վարդանյանի պաշտպան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ

Որոշման մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-ին հոդածի առաջին եւ երկրորդ մասերով եւ 414.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը, ուստի՝ ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման՝ հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածով»:

Նշենք, որ որոշումն օրինական  ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА