o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները փորձել են հանձնե՞լ վկայականները

13.01.2020 12:55 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանները փորձել են հանձնե՞լ վկայականները

ԱՍԵԿՈՍԵ

Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, ՀՀ ոստիկանության ստորին օղակներում դժգոհությունների ալիքը գնալով մեծանում, եւ նոր թափ է հավաքում: 

Ոստիկանները բռնել են մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Խոսքը հատկապես ՀՀ ոստիկանության այն ծառայողների մասին է, ովքեր ուժերի ներածին չափով, կարելի է ասել իրենց ուսերին են վերցրել պատասխանատու բեռի մի զգալի մասը:
Եւ ի տարբերություն, փափուկ աթոռներին բախտի բերմամբ հայտնված անհոգների, ստորին օղակների ծառայողները, (աղքատիկ աշխատավարձի դիմաց՝)կաշվից դուրս գալով անում են հնարավորը՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի «բենեֆիսի ժամը» ՝ վերեւներում ապահովելու համար:

Անգամ ճՈ աշխատակիցները ժամ ու պատարագ չեն ճանաչում . հերթապահություն անելով պարոն մինիստրի դռան առաջ. անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ մինչեւ լուսաբաց:
Եւ թերեւս պատահական չէ, որ այս ֆոնին ակտիվ լուրեր են պտտվում այն մասին, որ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի հասարակական կարգի ապահովման գումարտակի բազում ծառայողներ, միահամուռ կերպով փորձել են հանձնել իրենց վկայականները, ինչը սակայն Կենտրոնի ոստիկանապետի եւ ՊՊԾ գնդի հրամանատարի անմիջական միջամտությունից հետո, ասում են ժամանակավորապես կանխվել է:
Ըստ նույն լուրերի, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինչպես ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, այնպես էլ հասարակական կարգի ապահովման վարչությունում (իրականում նաեւ ոչ պրոֆեսինալ կարդրերի բացակայության պատճառով), չեն կարողանում կազմակերպել ոստիկանության արդյունավետ աշխատանքը: Որի արդյունքում օր ու գիշեր աշխատող բազմաթիվ ոստիկաներ, սպաներ, հանիրավի իրենք իրենց սպառում են՝ շատ հաճախ էլ արժանանալով ժողովրդի ատելությանն ու հակակրանքին:

Մինչդեռ արդյունավետ աշխատանք ապահովելու, իրական պրոֆեսինալներով համալրվելու, եւ ռեալ, այլ ոչ ձեւական վերապատրաստումներ անցնելու դեպքում, ոստիկանությունը 3 հոգի ցուցարարի ներկայության պայմաններում, գործի կդնի ոչ թե ասենք տասնյակ ոստիկաններից բաղկացած մի ճակատ, այլ կկարողանա ընդամենը մի քանի բանիմաց ու պրոֆեսիոնալ ծառայողների աշխատանքի արդյունքում տիրապետել իրավիճակին:


Ինչը տեղի ունեցավ նաեւ նախօրեին՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Երբ ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը հավաքվել էին դատախազության շենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նույն պատկերը կրկնվեց նաեւ այս ակցիայի շրջանակներում, երբ երեք կանայք՝ տեղում շրջապատվեցին տասնյակ ոստիկաններով:


Ի դեպ, այս խոսակցություններին զուգահեռ, լուրեր կան, որ ոչ մի ոստիկանապետի օրոք համակարգի ստորին օղակի աշխատակիցները այսքան անուշադրության մատնված չեն եղել, որքան որ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի օրոք, ով անշեղորեն լսում է իր խորհրդականներին ու մի քանի նազիր-վեզիրների, որոնց ճակատագիրը սակայն,  (ըստ նույն լուրերի) խիստ հարցականի տակ է:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА