o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՅՑ...»

15.01.2020 11:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՅՑ...»

Անդրադառնալով Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին` երեկ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը ապացույցն է, որ ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայերի` մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցությունն անհնար է:

Ադրբեջանում հետաքննություն է սկսվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների վերաբերյալ

Այն, ինչը տեղի է ունեցել Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության կողմից նախապատրաստած ծրագիր էր, բոլոր հասցեներն իմանալով` համատեղ գործողություն էր: Նրանք նախ փորձում էին Բաքուն ազատել հայերից, հետո` այդ ցեղասպանական մեքենան տեղափոխել Արցախ: Առնվազն 500 հայ ողջակիզվեց ամենադաժան ձեւերով, որը պատկերացնելն անգամ ահասարսուռ է, եւ այդ երկիրը հիմա փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, բարբաջել տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ընդ որում` այն պարագայում, երբ սեփական խաղաղ քաղաքացիներին իրենց մայրաքաղաքում մորթի նախաձեռնողն են եղել: Մենք կորցրել ենք ամեն ինչ, բայց մեր խնդիրը կարող է ծառայել մեր հայրենիիքին եւ արդարության հասնելուն:

«Զգալի խախտումները մտահոգություններ են առաջացնում». ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА