o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

15.01.2020 11:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Այսօր շատերն են փորձում գտնել այն պատճառները, թե ինչպե՞ս պատահեց, որ մեր երկիրը հայտնվել է այդպիսի  ցավալի իրավիճակում, անգրագետ եւ հիստերիկ հակահայ իշխանավորների լծի տակ, սոցիալ-տնտեսական  հետամնացության ճիրաններում: Ինչպե՞ս պատահեց, որ հասարակությունը  երկփեղկված է, հուսահատված իր ներկայի ու ապագայի նկատմամբ: Ու, թեեւ, մեր այս հանրային հիվանդության  ճշգրիտ ախտորոշումը դեռեւս տրված չէ, այնուամենայնիվ, երբեմն հնչում են  առնվազն տարօրինակ կարծիքներ մեր հասարակության  հիվանդության արմատների մասին:

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել. պարզաբանում

Օրերս թերթրից մեկը այսպես էր բացատրում ստեղծված խայտառակ  ու անօրինական վիճակի պատճառները. «Մեր հասարակությանը 100 տարի ինտենսիվ փչացրել են` սովորեցրել, որ իշխանությունը պետք է բռնարար լինի, կյանքը` չարքաշ, հասարակությունը ստորաքարշ... մեր հասարակությանը գրեթե մի 100-ամյակ ներշնչել են, որ արդարությունը միայն  հեքիաթներում է լինում, իսկ լավ կյանքը` կա՛մ օտար ափերում, կա՛մ հանդերձյալ աշխարհում»: 

Եթե մի կողմ թողնենք  նշված 100 տարիներից վերջին 30-ը, այսինքն` 3-րդ Հանրապետության տարիները, որոնց նույնպես  վերոհիշյալ բնութագրումը  առնվազն վիճելի է եւ այլ քննարկման առարկա,  ապա ասել, թե Երկրորդ հանրապետության 70 տարիների ընթացքում  մեր հասարակությանը «ինտենսիվ փչացրել են» առավել քան զարմանալի է: Այդ դեպքում ինչպե՞ս այդ «փչացած հասարակությունը» կարողացավ  հազարամյա դադարից հետո ստեղծել պետականություն  իր հզոր արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ, մշակույթով, կրթությամբ ու սպորտով, գիտական  համաշխարհային ճանաչում ունեցող  հզորությամբ: Ինչպե՞ս կարողացավ փոշոտ ու փոքրիկ գյուղաքաղաքներից ու խղճուկ գյուղերից ստեղծել ժամանակակից  ու գեղեցկագույն քաղաքներ, ճանապարհներ, օդանավակայաններ:  Չէ՞ որ այդ ամենը տասնամյակ առ տասնամյակ կառուցվել է մեր հասարակության իրար հաջորդող սերունդների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ այսօր, երբ շուտով լրանում է 2-րդ հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձը, ցեխ շպրտել ավագ սերունդների կատարած հերոսական աշխատանքի վրա  անշնորհակալ եւ անհեռանկար գործ է:

Իսկ ինչպիսի՞ն էր մեր հասարակությունը 100, 150, 200 տարի առաջ: Մեր հասարակություն ասելով խոսում ենք ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում այն թվականներին եղած հասարակության մասին: Գուցե վերջին 100 տարիների`այսինքն մեր վերականգնված պետականության տարիների վերաբերյալ այդքան խիստ ու բացասական դատողություններ անողները փորձեն վերլուծել, թե ինչպիսին էր մեր հասարակությունը Ցեղասպանությունից հետո, երբ  տասնյակ հազարավոր անօթեւաններ եւ որբեր Արեւմտյան Հայաստանից տեղափոխվեցին Արեւելյան Հայաստանի տարածք, կամ էլ ինչպչիսի՞ն էր 150 տարի առաջ, երբ  հայ մտքի եւ մտավորականնության, մշակույթի եւ գործարարության  կենտրոնները Հայաստանից դուրս էին` Թիֆլիսում, Բաքվում, Պոլսում եւ այլն, սակայն  ոչ Հայաստանում: Ինչպիսի՞ն էր 200 տարի առաջ պարսկական կայսրության մեջ: Ինչպիսի՞ն էր այդ ժամանակներում ազգաբնակչության էթնիկական կազմը, կրթական ցենզը, ինչպիսի՞ն էին հասարակական հարաբերությունները, կյանքի մակարդակը եւ վերջապես արդարությունը: Իսկ ո՞վ էր իշխանությունը...  Եվ երբ այդ ամենը համեմատում ես  Հայաստանի 2-րդ հանրապետության նվաճումների հետ, որը 80-ականների վերջում մոտ 4 մլն-անոց մոնոէթնիկ հզոր գիտաարդյունաբերական պետություն էր (անկասկած` իր թերություններով, սխալներով եւ բացթողումներով), ապա ակնհայտ է դառնում` պետք է ամեն ինչ  տեսնել համեմատության մեջ: Եվ այդ  համեմատության արդյունքում  պետք է քննադատականի կողքին կարողանալ գնահատել այն դրականը, ինչը մեր ազգի ու պետության համար իրականացրել են ներկայիս եւ նախորդ սերունդները վերջին 100 տարիների ընթացքում:

Եվ այսօրվա խղճուկ իրավիճակի  արմատները ու պատճառները հաստատ վերոհիշյալի մեջ չեն, գուցե այսօրվա քայքայման եւ ամոթալի հետընթացի պատճառները  մեր հասարակության անկարողությունն  է գնահատել  մեր ազգի մեծերին, նվիրյալներին ու հերոսներին, գնահատել եւ երախտագիտությամբ վերաբերվել նրանց ազգային գործերին: Անկարողությունն  է գնահատել վերջին 100 տարիների ընթացքում հայ ժողովրդի սերունդների  հերոսական աշխատանքը եւ ռազմական սրխրանքը, որի արդյունքում այս փոքր հողակտորի վրա դեռեւս պահպանվել է հայ ազգը եւ հայոց պետականությունը: Անկարողությունն  է երախտապարտ լինել դաշնակիցների հանդեպ: Գուցե մեր հիմնական ներքին թշնամիներն են փոխարդարձ նախանձն ու ատելությունը, օտարամոլությունը եւ անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ, օրենքի հանդեպ արհամարանքը, իսկ շատ անգամ տգիտությունը, զոռբայությունը ու գռեհիկությունը, մեծամտությունը ու ագահությունը: Բոլոր դեպքերում մեր նարկայիս վիճակի  պատճառների քննարկումը  ունի նաեւ պատմական  բաղադրիչը, սակայն  այստեղ սահմանափակվել վերջին 100 տարիներով  մեծ մոլորություն կլինի:

Սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար. Արսեն Թորոսյան

Իհարկե, կարծում եմ, որ հասարակության այսօրվա խնդիրները  պետք է դառնան լուրջ եւ անգամ գիտական քննարկման առարկա, սակայն առանց մեր այսօրվա հասարակությանը բնորոշ ամեն ինչ եւ միմյանց ցեխոտելու սովորության:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ 

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА