o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

15.01.2020 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

2020 թվականը, այսպես ասած, «կլոր» տարի է, նոր տասնամյա փուլի մեկնարկ: Ուստիեւ շատ փորձագետներ, բացի անցած տարին ամփոփելուց, գնահատականներ են հնչեցնում նաեւ անցած տասնամյակի հետ կապված: Ու իմաստն էլ հասկանալի է՝ ընդհանրական հայացք գցելով անցած տասնամյա փուլին, ավելի լավ պատկերացում կարելի է կազմել ներկայիս եւ սպասվող հիմնական գործընթացների մասին:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻԴԼԻԲՈՒՄ ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

 

ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՍԵՐԺԱՆՏ ՋՈՆԸ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ ՎԱԽԻՑ ԼԱՑ ԷՐ ԼԻՆՈՒՄ

Սակայն մինչ անցած տասնամյակին անցնելը, նախ ընդգծենք մեկ առանցքային փաստ՝ անցած եւ առաջիկա տասնամյակների ամենաառանցքային, հանգուցակետային իրադարձության հետ կապված: Այդ իրադարձությունը, ինչ խոսք, Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրինակ սրացումն է, որը հասցրեց այնպիսի աննախադեպ իրավիճակի, ինչպիսին է Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը: Եվ ահա, թե ինչ է պատմում այդ հրթիռակոծության տակ հայտնված ՆԱՏՕ-ական դանիացի սերժանտը: Նախ ընդգծելով, որ իրենք ժամանակին տեղեկացված էին հարձակման մասին (ինչպես հետո պարզվեց, այդ արտահոսքը հենց Իրանն էր թույլ տվել՝ Իրաքի միջոցով, ըստ ամենայնի, չցանկանալով ստանալ այնպիսի հետեւանքներ, որից հետո ԱՄՆ-ն գործնականում նահանջի տեղ չունենար): Ուստիեւ, դանիացի ՆԱՏՕ-ական սերժանտ Ջոնն իր ենթակաների հետ ժամանակից էլ առաջ տեղավորվեցին բունկերում: Սակայն անգամ նման ապահովագրված դիրքում ՆԱՏՕ-ական զինվորականները Ջոնի նկարագրած այս հոգեվիճակում էին. «Դա աննկարագրելի էր... Ես երբեք չեմ զգացել նման բան եւ ես հույս ունեմ, որ երբեք չեմ փորձի այն կրկին... Ինչ-որ մեկը փորձում էր առույգ ձեւանալ՝ կատակելով եւ անեկդոտներ պատմելով, սակայն այդպես նա իրեն էր պաշտպանում: Ոմանք իրար էին սեղմվել, ոմանք էլ լաց էին լինում»:

ՈՒ ՆՈՐԻՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԵՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

Եվ սա ապահով բունկերում գտնվելով, երբ առավելագույնը, որ նրանց սպառնում էր, դա այն էր, որ «բունկերն էր ցնցվում, եւ ներսում շատ փոշի էր լցվում»: Մի խոսքով, նման «դաժան փորձությունից» հետո սերժանտ Ջոնին ու նրա 133 զինակիցներին Իրաքից ուղարկում են Քուվեյթ՝ ռազմական հոգեբանների ծառայությունից օգտվելու համար: Ու ի՞նչ կլիներ Ջոնի ու նրա 133 զինակիցների հետ, եթե Իրանը հարձակվեր առանց նախազգուշացման, կամ եթե նրանք բունկերի փոխարեն գտնվեին դրսում, առավել եւս՝ մարտադաշտում, որտեղ բացի հրթիռներից եւ արկերից, նաեւ հարձակվող հակառակորդի կրակի տակ կհայտնվեին: Չէ, այս դեպքում հոգեբանը հաստատ չէր օգնի, հոգեբույժի կարիք կզգացվեր, եթե միայն սերժանտ Ջոնից ու նրա խմբից բան մնարՈւրեմն` սա՞ է այդքան փառաբանված ՆԱՏՕ-ական զորքը: Չնայած, երբ ՆԱՏՕ-ի առաջնորդ ԱՄՆ-ն չի կարողանում անգամ մեկ հարձակվող իրանական միջին մակարդակի հրթիռ լիկվիդացնել, եւ բոլորը հասնում են նշանակետին, դանիացի սերժանտն էլ պետք է բունկերում նստած լաց լինի...

«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

 

ՌԴ-Ի ՇՐՋԱՊԱՏՄԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Սերժանտ Ջոնին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, անցնենք բուն թեմայինԱնցած տասնամյակը սկսվեց իրանական հրթիռներ անգամ մղձավանջային երազներում չտեսնող ՆԱՏՕ-ի` դեպի արեւելք ընդլայնման ավարտով: Թե ինչ հաշվարկներ եւ ծրագրեր էին դրա տակ դրված, թողնենք մի կողմ՝ ընդգծելով բուն փաստը: Թեեւ 2000-ականների սկզբներին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեռ Ռուսաստանին պաշտոնապես իրենց թիվ 1 հակառակորդ չէին հռչակել, ավելին, միանգամայն նորմալ հարաբերություններ էին ի ցույց դնում, սակայն սկսվեց ՆԱՏՕ-ի ակտիվ ընդարձակումը դեպի ռուսական սահմաններ, եւ անգամ այդ ռազմական կառույցի մեջ ներառվեցին նախկին խորհրդային Մերձբալթյան երկրները: Արդյունքում, նախանցած տասնամյակի վերջերին Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծովի հարավային հատվածը՝ Թուրքիա ՌԴ-ն շրջապատման մեջ էր ՆԱՏՕ-ի կողմիցԵվ ահա անցած տասնամյակը սկսվեց դեպի Ռուսաստան արշավանքի երկրորդ փուլով, այս անգամ՝ Եվրամիության միջոցով: Խոսքը 2009թ. մայիսից պաշտոնական ընթացքի մեջ դրված` «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին էր, որը նախատեսում էր հետխորհրդային եւս 6 երկրներին՝ Բելառուսին, Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին լիովին տարանջատել ՌԴ-ից եւ գործնականում դարձնել ՌԴ-ն շրջապատող օղակի մասը (տե՛ս քարտեզը): Մոտավորապես նույն կարգի օպերացիա էլ ԱՄՆ-ն ծավալել էր Կենտրոնական Ասիայում՝ օգտվելով Աֆղանստանում ունեցած իր ռազմական ներկայության աջակցությունից: Եվ եթե այս մասշտաբային գործողությունը հաջողությամբ ավարտվեր, ապա մոտավորապես անցած տասնամյակի կեսերին ի հայտ կգար ԱՄՆ-ի կողմից լիակատար շրջապատման ենթարկված եւ դրանով էլ՝ լիակատար կամակատարի վիճակում հայտնված Ռուսաստան, որից հետո Վաշինգտոնը կկարողանար հանգիստ այդ ողջ գլոբալ ուժը շրջել Չինաստանի դեմ՝ ոչնչացնելով ԱՄՆ-ի համար վտանգավոր մրցակից դարձող չինական տնտեսական պոտենցիալը:

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՈՒՄԸ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»

​​​​​​​

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

Այս իրավիճակում ՌԴ-ին մնում էր կա՛մ ԽՍՀՄ-ի բախտին արժանանալ՝ եւս մեկ անգամ մասնատվելով, ինչպես որ արդեն անթաքույց ներկայացնում էին, ասենք, Բժեժինսկու կարգի ամերիկյան ստրատեգները: Կա՛մ պետք էր արագ հակահարված, եւ այս ուղղությամբ էլ Մոսկվան գնացԿար առաջնային երեք կարեւորագույն խնդրի լուծում:

1. Ակտիվ ռազմավարական համագործակցություն Չինաստանի հետ, ինչը միանգամայն իրատեսական էր, հաշվի առնելով, որ երկուսն էլ ամերիկյան այդօրինակ էքսպանսիայի հիմնական թիրախներն էին:

ԻՐԱՆ-ԱՄՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ՎՐԱ

2. Կտրուկ ակտիվացում Կենտրոնական Ասիայում՝ շեշտը դնելով տարածաշրջանի առաջնորդ Ղազախստանի վրա: Դա էլ էր իրատեսական, նաեւ հաշվի առնելով, որ Ղազախստանի առաջնորդն էր Նուրսուլթան Նազարբաեւի կարգի գործիչ, ով դեռ ԽՍՀՄ-ի փլուզման պահին էր քաջ գիտակցում դրա հետեւանքները՝ փորձելով կանխել այն եւ հետագայում էլ մշտապես գործում էր այդ տիպի ինտեգրացիոն միավորումների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ առաջ քաշելով Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Եվ հենց այդ ուղղությամբ էլ, ի վերջո, Մոսկվան որոշեց առաջ գնալ (2014թ. մայիսի 29-ին կնքվեց Աստանայի համաձայնագիրը), ինչը նաեւ հաջորդ կարեւորագույն խնդրի լուծմանը նպաստող գործոն էր:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՑ ԸՆԴԴԵՄ ՀԵՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ

3. Այդ հաջորդ խնդիրն ամենաբարդն էր՝ արեւմտյան եւ հարավային ուղղությամբ ՌԴ-ի շրջապատման ամբողջականացման կանխումը: Հարավային ուղղությամբ կար նաեւ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության պահպանման հարցը, ինչն իրականացվում էր Ադրբեջան-Հայաստան ուղղությամբ: Այս երկու հակամարտող պետությունների ներգրավումը «Արեւելյան գործընկերության» մեջ կարող էր ՌԴ-ի համար խաղավարտ դառնալ, սակայն արեւմտյան փաստաթղթի փոխարեն ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի տակ Հայաստանի ստորագրությունը (2014 թ. հոկտեմբերի 9-ին) նաեւ Ադրբեջանի համար արգելակ դարձավ: Իսկ ահա Վրաստանի համար բավականին ծանր դաս էր աբխազա-օսեթական պատերազմում պարտությունը, եւ Թբիլիսին, թեեւ ընդհանուր առմամբ արեւմտյան վեկտորը պահելով, այնուամենայնիվ, դարձավ գերզգուշավոր՝ զերծ մնալով կտրուկ քայլերից:

«ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ Է ԴՐՎԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԲԱՑԱՌԵԼ ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

Իսկ ահա արեւմտյան ուղղությամբ պատկերը հետեւյալն էր: ԵՏՄ-ի` Բելառուսի հիմնադիր անդամ դառնալը միանգամից էր կասեցնում «Արեւելյան գործընկերության» ուղղությամբ այդ երկրի շարժը: Փոխարենը, լրջագույն խնդիր դարձավ մինչ այդ արդեն մեկ անգամ «նարնջագույն ներկված», որից հետո բավականին գունափոխված Ուկրաինան: 2014թ.-ին, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Յանուկովիչը, հասկանալով ծանրագույն հետեւանքները, զերծ է մնալու Եվրոպայի հետ միակողմանի եւ ընդգծված հակառուսական պայմանագրի ստորագրումից, բախվեց հերթական «գունավոր հեղափոխությանը»: Այդ պահին էլ Մոսկվան հերթական անգամ հայտնվեց ծանր երկընտրանքի առաջ: Ընդունել այդ նոր մայդանի արդյունքները, կնշանակեր վերջնականապես կորցնել Ուկրաինան, ավելին, հենց իր քթի տակ ունենալ ամերիկյան բազաներ, գործնականում զրկվել սեւծովյան նավատորմից: Այսինքն, սա եւս պարտություն էր: Եվ այս իրավիճակում Մոսկվային մնում էր գնալ Արեւմուտքի համար շոկային քայլի: Այդպիսին դարձավ Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ին, ապա զուգահեռաբար ծավալված Դոնբասի պատերազմը: Ճիշտ է, ամերիկացիները պատասխանեցին բոլոր հնարավոր եւ անհնար պատժամիջոցներով, սակայն դա երկրորդական է երկիրը փրկելու հետ համեմատածԵվ դրան հաջորդեց ռուսական երկրորդ շոկային հարվածը: Զրկվելով ՌԴ-ին Հարավային Կովկասի միջոցով շրջապատելու հնարավորությունից, ԱՄՆ-ը փորձեց օղակը կառուցել ավելի հարավից՝ Սիրիա-Իրանք-Իրան ուղղությամբ: Եվ ահա այն պահին, երբ Սիրիան մոտ 90 տոկոսով, եւ մայրաքաղաք Դամասկոսը գրեթե հայտնվում էր արեւմտյան իսլամիստական հարվածային ուժի՝ ԻՊ-ի ենթակայության տակ, ռուսական զորքերը մուտք գործեցին Սիրիա: Արդյունքում, կարճ ժամանակում տանուլ տրված պատերազմը վերածվեց հաղթանակի, ինչը մինչ այժմ էլ ԱՄՆ-ն չի կարողանում մարսելԲանն այն է, որ նման քայլով Մոսկվան միանգամից մի քանի ծայրահեղ բարդ խնդիր լուծեց, այն էլ՝ գործնականում առանց էական կորուստների: Նախ, խոշտանգումից փրկված Սիրիան ուրախությամբ իր տարածքում ռուսական բանակին եւ նավատորմին առաջիկա 50 տարում հիմնավորվելու հնարավորություն տվեց: Իսկ դա ՌԴ-ի համար լավ տարբերակ էր՝ միանգամից վերահսկելի դարձնել ինչպես Մերձավոր Արեւելքը, այնպես էլ՝ արեւելյան միջերկրածովյան գոտին՝ Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Թուրքիա: Երկրորդը. Սիրիայում ռուսական զորքերի ներկայությունը նաեւ Իրանի համար էր երաշխիք, որ արեւմտյան ուղղակի ռազմական հարվածի տակ չի հայտնվի: Ու այդպես էլ, չնայած բազում սպառնալիքների, ԱՄՆ-ն այդպես էլ նման հարվածից զերծ է մնումՎերջապես, ռազմական ներկայության հաշվին Մոսկվան հնարավորություն է ստանում աստիճանաբար կայունացնել իրավիճակը ողջ Մերձավոր Արեւելքում, եւ փաստը, որ անդամ Իրանի հիմնական հակառակորդ Սաուդյան Արաբիան է ձգտում ՌԴ-ի հետ ջերմ առեւտրատնտեսական հարաբերությունների (ինչպես որ ցույց տվեց անցած տարի այդ երկիր ՌԴ նախագահի այցն ու նրան ցուցաբերված ընդունելությունը): Իսկ տարածաշրջանային համագործակցությունը մեծապես կնպաստի, որ գործունեության մեջ մտնի չինական մեգածրագիրը՝ «Մետաքսի ճանապարհի» հարավային թեւը: Իսկ սա այն ծրագրերից է, որը վերջնարդյունքում լուրջ հարված է դոլարի համաշխարհային հեգեմոնիային՝ դրանից սպասվող հետեւանքներով հանդերձ:

«ԻՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՈՒՆԵՆԱ»

 

ՆՈՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Իհարկե, իր համար առավել քան անցանկալի նմանօրինակ զարգացումները կանխելու բազում միջոցներ ԱՄՆ-ն ձեռնարկեց եւ ձեռնարկում է: Սակայն վերջնարդյունքում զինանոցում մնաց «ամենափրկիչ» զենքը՝ պատժամիջոցները: Միայն թե ամեն քայլափոխի պատժամիջոցներով սպառնալու ամերիկյան քաղաքականությունն արդեն ոչ միայն քիչ էֆեկտիվ է դարձել, այլ որ ամենավտանգավորն է Վաշինգտոնի համար, արդեն սկսել է կատակների եւ ծաղրի տեղիք տալ:Մյուս կողմից էլ, իհարկե, ԱՄՆ-ն դեռ մնում է ԱՄՆ՝ իր ողջ զորությամբ հանդերձ: Սակայն այդ զորությունից բան չի մնա, եթե Վաշինգտոնը չկարողանա վերջին միջոցով՝ ռազմական ուժով իր հեղինակությունն ապացուցել: Գեներալ Սոլեյմանիի սպանությունը ոչ այլ ինչ էր, քան նման փորձ: Սակայն ամեն ինչ «թարս» գնաց. Իրանը պատասխան հարված հասցրեց, ու հենց այստեղ էլ ԱՄՆ-ն բախվեց վատթարագույնին՝ սերժանտ Ջոնի պատմածին...

ԻՐԱՆ-ԱՄՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ՌԴ-Ն Է

Այսպիսով, այն ՆԱՏՕ-ն, որը 10 տարի առաջ համառորեն շարժվում էր դեպի ռուսական սահմանները, Ջոնի պատմությունից հետո բոլորովին այլ երանգ է ստանում: Այսինքն, եթե մինչ այս հույսները դրել են օդից անպատիժ ամերիկյան ռմբակոծություններից հետո, որպես զբոսանք, այս եւ այլ երկրները մտնելու վրա, ապա հիմա պարզվում է, որ ՆԱՏՕ-ականները կարող են նաեւ նստել ապահով բունկերներում ու վախից դողալ: Ու այս դեպքում ի՞նչ կլինի ամերիկյան ռազմական հեղինակության հետ...

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

Այսպիսով, ասել, թե անցած տասնամյակը բուռն էր, մեղմ կլինի: Իրականում այն ամենը, ինչ տեղի ունեցան անցած տարիներին, շատ ավելի յուրահատուկ կլիներ Երրորդ աշխարհամարտին, միայն թե՝ համեմատաբար քիչ արյունոտ: Այսինքն, հիմնական ուժերը մի լավ իրար քոթակեցին, եւ հանրագումարում, ինչպես լինում է համաշխարհային պատերազմից հետո, աշխարհը կանգնեց հիմքից վերափոխվելու շեմին, եւ Ջոնի պատմությունն էլ դրա ազդակներից մեկն է: Բայց թե ուր կտանի այդ փոփոխությունները, չգուշակենք, դա գալիք տասնամյակի հարցն է:

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է՞Լ ՁԱԽՈՂՎԵՑ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА