o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

15.01.2020 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

Ձմեռային տրանսֆերային պատուհանը հայ ֆուտբոլիստներից շատերին թույլ տվեց նոր ակումբներ ու կարիերայի համար նոր շարունակություններ գտնել: Ինչպես օրինակ՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը մարզական կարիերան կշարունակի Ղազախստանում:

Ամբողջ ֆուտբոլային աշխարհի մարդիկ են վրդովված, ո՞նց կարելի գողանալ սերունդներին թողած հիշողությունը. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Ավետիսյանը պայմանագիր է կնքել «Տոբոլի» հետ: Պետրոս Ավետիսյանն «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականին՝ թիմի կազմում մասնակցելով 39 խաղի եւ դառնալով 14 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակՀայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն էլ պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ ու թիմի կազմում կմեկնի Պորտուգալիա՝ ուսումնամարզական հավաքի: Բարսեղյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կայսարի» կազմում: Նա մասնակցել էր 29 հանդիպման` դառնալով 12 գոլի, 4 գոլային փոխանցման հեղինակ ու օգնել «գայլերին»՝ հաղթել Ղազախստանի գավաթի պայքարըՀայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մարզական կարիերան կշարունակի Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթի» կազմում: Նախորդ թիմի՝ «Ժետիսուի» կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցումԴրական տեղաշարժ կարող է լինել Էդգար Բաբայանի կարիերայում, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն»: Բաբայանը հանդես է գալիս դանիական «Հոբրոյի» կազմում: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նախորդ տարվա հունիսի համեմատությամբ բարձրացել է 150 հազար եվրոյով եւ այժմ կազմում է 600 հազար: «Լեչեն» Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 15 միավոր ու 16-17-րդ հորիզոնականներն է կիսում «Սամպդորիայի» հետ: Ինչ վերաբերում է Բաբայանին, ապա հայ կիսապաշտպանը մասնակցել է Սուպերլիգայի շրջանակում իր թիմի անցկացրած 20 հանդիպումներից 19-ին՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում ու խաղադաշտում մնալով մրցավեճերի սկզբից մինչեւ վերջ: Նա այդ ընթացքում դարձել է 1 գոլի հեղինակ: Իսկ Հայաստանի հավաքականում Բաբայանը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում մասնակցել է 7 հանդիպման (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ գոլի հեղինակ դառնալով Իտալիայի ընտրանու դեմ խաղում: «Արարատ-Արմենիայի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որը հավաք է անցկացնում ԹուրքիայումՀայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանն էլ կարիերան կշարունակի Իրանում: 33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբԻնչպես երեւաց այն առաջնություններից, որտեղ հիմնականում տեղափոխվում են հայ ֆուտբոլիստները, պարզ է դառնում, որ խաղամակարդակի աճ գրանցելու հեռանկարներ չկան, ինչն էլ իհարկե անդրադառնալու է Հայաստանի ազգային ընտրանու ցուցադրած խաղի եւ արդյունքների վրա: Ի դեպ, հավաքականի կազմում եւ առհասարակ այլեւս ֆուտբոլում երկրպագուները չեն տեսնի Մարկոս Պիզելիին: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» տեղափոխված Պիզելին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան` Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Մարկոսն «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին պատրաստվելու նպատակով Երեւան էր ժամանել հունվարի 7-ին: Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

France Football-ը ներկայացրել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց անվանացուցակը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА