o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակտիվիստը ահազանգում է. հրավիրել են ոստիկանություն՝առանց ծանուցագիր ուղարկելու, իսկ աշխատանքի վայրից տեղեկացել են, որ քաղաքական հայացքների պատճառով՝ հեռացված է աշխատանքից

16.01.2020 10:35 ԻՐԱՎՈՒՆՔ
Ակտիվիստը ահազանգում է. հրավիրել են ոստիկանություն՝առանց ծանուցագիր ուղարկելու, իսկ աշխատանքի վայրից տեղեկացել են, որ քաղաքական հայացքների պատճառով՝ հեռացված է աշխատանքից

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանին, (ով ՖԲ լայվի միջոցով քննադատել էր Աջափնյակի թաղապետին), հունվարի 15-ին առանց ծանուցագիր ուղարկելու հրավիրել են ոստիկանություն՝ պատճառաբանելով որ նա հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ ահա օրվա երկրորդ կեսին. Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ի մենեջերը (որտեղ Արսենը աշխատում էր որպես մատուցող) փոխանցել է, որ նա քաղաքական հայացքների պատճառով՝ այլեւս հեռացված է աշխատանքից:

<<Արդշինբանկի>> ղեկավարությունը պետական մակարդակով հանցագործություն է կատարել. Բանկի նախկին աշխատակիցը ահազանգում է

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քննադատել էր Աջափնյակի թաղապետ Գեւորգ Բաբայանին՝ասելով որ նա իր չափ ու սահմանը այլեւս անցնում է: Արսեն իր խոսքում մասնավորապես նշել էր.

«Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»,-նշել էր նա։

Նույն լայվի ժամանակ, ակտիվիստը խոստացել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Գևորգ Բաբայանը ազատվի Աջափնյակի թաղապետի պաշտոնից․

«Պարոն Բաբայան, որ դուք ու ձեր նմաններն եկել եք իշխանության, դա մեր շնորհիվ է եղել, դուք հեղափոխություն չեք արել։ Ես դիմում եմ այս խեղկատակ կառավարությանը, որի մեղավորներից մեկն էլ ես եմ, որ ձեզ բերել եմ իշխանության։ Սա առաջին դեպքը չէ, որ Աջափնյակի թաղապետը մարդկանց հետ վատ է խոսում։ Այս ամենը, որի մասին դուք չեք բարձրաձայնում, ես ներկայացնելու եմ հանրությանը։ Սկի ՀՀԿ-ի օրոք սենց բան չի եղել, ձեզ ով է թույլ տվել՝ գաք, բնակչին ասեք ՝ ձեր ինվալիդությունը շատ եք չարաշահում։ Նիկոլը տեղյակ չի՞, որ Աջափնյակի թաղապետ Բաբայան Գևորգը 100-150 դոլարանոց տուն է սարքել, բա որ վախտին բալգարկա սարքող էր, էն ժամանակ էդ տունը ինչի չէր սարքում։

Մանրամասները եւ տեսանյութը սկզբնաղբյուր կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА