o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այդ ո՞ր օրենքով էս դու ասում, որ նա չպետք է լքի երկիրը, հարգելի դատախազ. Լեվոն Բաղդասարյան. տեսանյութ

16.01.2020 16:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Այդ ո՞ր օրենքով էս դու ասում, որ նա չպետք է լքի երկիրը, հարգելի դատախազ. Լեվոն Բաղդասարյան. տեսանյութ

«Իրավունք» թերթը, դեռեւս տարեվերջին տեղեկացրել էր ընթերցողներին, որ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով անցնող` 2019 թվականը, ստացել է բազում զանգեր եւ նամակներ խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Ըստ այդմ` ընթերցողների քվեարկության արդյունքում.  2019 թվականին ՀՀ-ում օրենքի եւ իրավունքի ոլորտում լավագույն իրավական գործիչ է ճանաչվել «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական միավորման ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Այսօր ԱԶԴԱԿ ակումբում  հանձնվեց պատվոգիրը, որից հետո փաստաբանը պատասխանեց լրագրողների հարցերին: 

«Փաստ». Իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված 2 ամիսը չեն սպասելու

Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց խափանում կալանքի որոշումը Մանվել Գրիգորյանի գործով, վերցնելով ստորագրությունՙ երկրից չհեռանալու պայմանով փաստաբանը նկատեց. 

- Նախ նշեմ, որ իմ պաշտպանյալի գործը երբեք չի քաղաքականացվել, չի քաղաքականացվում եւ չի քաղաքականացվի: Բլորդ  հիշում եք, որ 1,5 տարի առաջ երկրի բարձրագույն ղեկավարությանը, կարծում եմ, գցեցին թյուրիմացության մեջ, ներկայացրեցին փաստեր եւ իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե փաստ ներկայացնողը քաղաքացիական իրավունքի մասնագետ լիներ նաեւ կտար գնահատական, որ առերեւույթ այն սնունդը, զենքը, որը հայտնաբերվել է իմ պաշտպանյալի սեփականության տարածքում, պետք էր հասկանալ հետեւյալը, որ սեփականատերը եղել է նա, բայց տիրապետման եւ օգտագործման իրավունքով տրված էր երրորդ անձանց: Ցավոք այդ շոուն, որը ներկայացվեց հանրությանը, իսկ Մանվել Գրիգորյանը բավականին հայտնի էր իր հակասական անձով, եւ կարծում եմ չեք գտնի մի պատերազմական երկիր, որի գեներալները այդպիսին չլինեն: Ինձ լրագրողները շատ են հարցնում Մանվել Գրիգորյանիՙ մարտի մեկի մասնակցության հետ կապված հարցեր եւ ես պաշտոնապես հայտարարում եմ, երբեւիցե մարտի մեկի գործով Գրիգորյանին չի առաջադրվել, որ նա ցուցմունք կամ բացատրություններ տա: Կարծում եմ մատի մեկի գործով հետագայում պատմությունը կտա իր գնահատականը, թե որտեղ էին կարեւոր դերակատարները, ինչ գործողություններ արեցին եւ ինչ հետեւանքներ եղավ:

Տեւական ժամանակ բարձրաձայնում էինք Գրգորյանի խափանում կալանքի մասին, որ առողջությունը խոչընդոտ է հանդիսանում եւ վերացական դատողություններով անձին պահել կալանքի տակ դա անթույլատրելի է: Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, որտեղից երեք միջանկյալ որոշումներից մեկը կայանում էր նրանում, որ առաջնահերթության կարգով այդ գործը պետք է քննվի: Տեղեկացնեմ, որ մենք ՄԻԵԴ ենք ուղարկել մեկ գանգատ եւ մեկ անգամ, որը վերաբերել է անօրինական կալանքին եւ խոշտանգման փաստին: Նաեւ տեղեկացնում եմ, որ այդ բողոքը հետ չենք կանչելու ՄԻԵԴ-ից, անկախ նրանից, որ արդեն փոխել են խափանում կալանքը:

- Խափանում կալանքը փոխելուց հետո ի՞նչ նորություն կա առողջական վիճակից:

Քրեական գործի ավարտին կպարզվի դատախազի փաստերը իրավաչափ էին, թե ոչ. Փաստաբանըՙ գլխավոր դատախազի մասին

- Նա ունի 30-ից ավել հիվանդություններ, կալանքի ընթացքում դրանք ավելի ծանրացան եւ առաջացան նոր հիվանդություններ, որի մասին երբ ամեն անգամ բարձրաձայնում էինք, վարույթ իրականացնող մարմինը, դատարանը դա անտեսում էր: Երկու օր առաջ կտրուկ վատանում է նրա առողջությունը, տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները ակնկալում էին դրական տեղաշարժ երկու օրվա ընթացքում, սակայն որը տեղի չունեցավ եւ բժիշկները սկսեցին ահազանգել, որ երկու օրվա կրիզիսը արդեն խնդրահարույց է:

- Փորձագիտական հանձնաժողովի նախագահը խափանում կալանքը փոխելուց հետո ասաց, որ անհամատեղելի է այս վիճակը եւ կալանքը: Այս հանձնաժողովը ստեղծվել էր դեռ ամիսներ առաջ, արդյո՞ք այն ժամանակ չկար նման կարծիք եւ ինչո՞ւ հենց երեկ դատախազությունը կայացրեց որոշում, արդյո՞ք դա եւս կապված է վիճակի վատթարացման հետ:

- Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ չի հավատում հանձնաժողովի տեսակետին, քանի որ դա հակասական է: Երբեւիցէ միջգերատեսչական հանձնաժողովի չի ասում ներկա պահին կառավարական որոշման չի ընկնում եւ ապահովագրելով իրեն նա միարժամանակ ասաց, որ կարող է վտանգ սպառնալ կյանքին եւ փաստեց, որ կալանքը կրելու ժամանակ հիվանդությունները ծանրացել են: Պաշտպանական կողմը պահանջեց հրավիրել հանձնաժողովի նախագահին եւ անդամներինՙ հարցեր կան տալու, իսկ դատարանը ասաց, որ այս պահին չի կանչում, կգա ժամանակը եւ կկանչի: Ահավասիկ մենք փաստեցինք ընտրովի արդարադատություն եւ պարզ եղավ հանձնաժողովի կաշկանդվածությունը, ովքեր օբյեկտիվ գնահատական չտվեցին, ինչպես նաեւ դատարանը, որը չկարողացամ արդարադատություն իրականացնել: Պաշտանական կողմը սկսեց անընդմեջ բարձրաձայնել, որ գալու է ժամանակ, որ Գրիգորյանի վիճակին իրական վտանգ է սպառնալու: Իսկ երկու օր առաջ մենք տեսանք դրա վկայությունը, իսկ դատախազությունը ցույց տվեց, թե ինչքանով է հետամուտ լինում անձի հիվանդության գործառությաներին, որ հենց իմացավ, որ խնդիր կար, իսկ մինչ այդ կարծես թե չէր իմանում: Բայց, կոպիտ ասած մի հատ ճտացրեց, դատարանը նիստ արեց եւ որոշում կայացրեց: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց դատախազը, թե նայի, հա, մի հատ խափանման միջոց կկիրառես, որ երկիրը չլքի: Հարգելի դատախազ, այդ որ օրենքով էս դու ասում, որ նա չպետք է լքի երկիրը: Սրանով դատախազը ապահովագրեց իրեն, այսինքն կմահանա մարդը, կտանեն կնստացնեն մի այլ մասնագետի եւ վերջ: Կես տարի առաջ ասացինք դարձել է անդամալույծ, չի կարողանում քայլել, արդեն շնչել, բարձրաձայնեցինք, որ գանգրենա է առաջացել, եկան տոկի տվեցին ու պարզեցին, որ ոտքերի 90 տոկոսը չի աշխատում: Իմ ձեռքի տակ կա պրոֆեսոր Նորբերտ Ավետյանի ամիսներ առաջ տված բժշկական եզրակացությունը, որտեղ գրված է, որ նման դիսբալանսով  առաջանալու է սրտի հետ կապված խնդիր:

Բարձրաձայնեցինք, ոչ մեկ բանի տեղ չդրեց, իսկ երկու օր առաջ մենք ականատես եղանք հենց դրան: Բժիշկը նաեւ ասաց, որ եթե մենք այս աստիճանի հիվանդ նայեինք Ֆրանսիայում մեզ կդատապարտեին: Այստեղ Գրիգորյանի հարցը չէ, այլ պետք է բոլորը լիեն իրենց տեղերում: Ես համամիտ եմ վարչապետի հետ, որ կառավարությունում գործող ծառայությունները, օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով դեմ են կառավարական ծրագրին: Երբ դատախազության կայքւոմ հրապարակվեց Գրիգորյանի գործով նիստի անցկացումը, համացանցում սկսեցին քննարկել, քննադատել, թե էդ ովա էդ դատավորը, որ ազատ պետք է արձակի, մենք ենք որոշողը, վիրավորելով նաեւ իմ պաշտպանյալին:

- Փոխեցին խափանում կալանքը, Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ձեր կարծիքով ի՞նչ հարց լուծվեց, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի դուրս չի կարող գալ:

- Ինչ խոսք ուշացած էր որոշումը, բայց իրավաչափ էր ու տեղին: Մենք ժամանակին կրկին բարձրաձայնում էինք, որ խափանում կալանքը խոչընդոտում է ինտենսիվ բուժմանը: Այլ բժիկ էին հրավիրում գալիս էր խոչընդոտում էին: Գրիգորյանը էն մարդը չէր, որ կգնար ու չէր գա: Այո նա նախկին իշխանությունների կարկառուն դեմքերից էր, բայց նաեւ փաստ է, որ նա Արցախի հերոս է, իսկ 2008 թվականին հրապարակում գոռում էինՙ Մանվել, Մանվել եւ չկա երաշխիք, որ մի քանի տարի հետո ուրիշ բան չեն գոռալու:

Ծառուկյանի փաստաբանն արձագանքում է գլխավոր դատախազության մամլո խոսնակի գրառմանը

- Պարոն Բաղդասարյան Մ. Գրիգորյանին խափանում կալանքը փոխելուց հետո համացացում շատերը գրեցին, որ ամեն դեպքում, եթե սրանից հետո մահանա Գրիգորյանը, դա միեւնույն է կմնա Նիկոլ Փաշինյանի խղճին: Ինչ կասեք այս կապակցությամբ:

- Ես չէի ցանկանա անձնավորել, թեպետ կրողը բուրգի գլխին կանգնած ղեկավարն է: Շատ հաճախ ես եմ բարձրաձայնել, որ սխալ են զեկուցում, բայց դա զեկուցողի խնդիրը չէ, դա բուրգի գլխին նստածի խնդիրն է: Պետք է ականջալուր լինել 4-րդ իշխանության օբյեկտիվ գրածներին: Մարդիկ չեն աշխատում պետական հիմնարկներում: Առանց ցուցումի ոչ մի բան չի լինում:

Ա, ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА