o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծնողները շատ բան են ասում, ԱԱԾ-ն էլ շատ բան է նշել. Ռազմիկ Աբրահամյան

16.01.2020 17:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ծնողները շատ բան են ասում, ԱԱԾ-ն էլ շատ բան է նշել. Ռազմիկ Աբրահամյան

«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին լրագրողներն այսօր հարցրել են, թե ինչպիսին է իր առողջականը վիճակը: Ի պատասխան` նա ասել է, որ հայտնի չէ:

Ռազմիկ Աբրահամյանը չի ցանկացել ատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Մեր ժամանակների մեծ մտավորականը և մտածողը. Ռազմիկ Դավոյանը դարձել է 80 տարեկան

«Խնդրում եմ էլի, ես ինձ վատ եմ զգում, «ադվակատին» հարցրեք»,- ասաց նա:

Այն դիտարկմանը, որ ապօրինի որդեգրված երեխաների ծնողները պահանջում են, որ իրեն կալանավորեն, Ռ. Աբրահամյանն ասել է, որ ծննդատները ոչ մի կապ չունեն որդեգրման հետ:

«Ասում են, որ Դուք անգամ մեկ միլիոն եք առաջարկել ծնողներին, որ չխոսեն»,- լրագրողի այս արտահայտությանն ի պատասխան` պատասխանել է.

«Խնդրում եմ ճանապարհ: Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը և շարունակեց,- ծննդատները ոչ մի առնչություն չունեն. լավ կլինի՝ դուք կարգ ու կանոնի հետ ծանոթանաք»:

Այն փաստի վերաբերյալ, որ ԱԱԾ-ի 2019թ. նոյեմբերին տարածած հաղորդագրության մեջ իր անունն է հիշատակվել, ասել է՝ «շատ բան է նշվել»:

Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն իրեն է առաջադրվել, արձագանքել է հետևյալ կերպ՝ թող առաջադրվի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА