o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգոյանն աչքերը բացել է, ասել ենք, որ կալանքը փոխվել է. Նաիրա Գրիգորյանը՝ հոր առողջական վիճակի մասին

16.01.2020 17:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգոյանն աչքերը բացել է, ասել ենք, որ կալանքը փոխվել է. Նաիրա Գրիգորյանը՝ հոր առողջական վիճակի մասին

Փոփոխություն չկա, դեռ նույն վիճակում է գտնվում։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գիրգորյանի դատավոր դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը։ 

​​​​​​​Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հարցին՝ այլ հիվանդանոց կամ այլ երկիր տեղափոխման պլաններ կա՞ն, կամ ենթակա՞ է տեղափոխման, Գրիգորյանն ասաց. «Պետք է բժիշկները ասեն, այս պահին տեղափոխման ենթակա չէ։ Այս պահի դրությամբ իր առողջությամբ են զբաղվում և նման ցուցում չկա դեռևս»։

«Այսօրվանից կթույլատրեն տեսակցությունները, իսկ մինչ այդ ամիսը 2 անգամ էին թույլ տալիս տեսակցել, իմ մասով արգելք չկա, օրենքով սահմանված ամսվա մեջ 2 անգամ այցելությունը եղել է։ Ես երեկոյան եմ տեսակցել ու երևի այսօր էլ կտեսակցեմ։ Երեկ արհեստական շնչառության սարք էր միացված, այսօր դեռ տեղյակ չեմ։ Աչքերը բացել է, ասել ենք, որ կալանքը փոխվել է, որևէ այլ բան չենք խոսել, չի թույլատրվում էլ երկար խոսել իրեն։ Որևէ արձագանք չի տվել»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ որպես իրավաբան ինչպե՞ս եք գնահատում դատախազության քայլը՝ խափանման միջոցը կալանքը փոխելու մասով՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում անդրադառնամ թող իրավաբանները, փաստաբանները զբաղվեն»։

Դիտարկմանը՝ դատավորի պաշտոնը կաշկանդո՞ւմ է՝ Գրիգորյանը ասաց. «Այո, միանշանակ»։

Հիշեցնենք, երեկ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստը էր հրավիրվել՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ըստ այդմ, դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանանքը փոխելու մասով: Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվում է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն։ Այն է, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА