o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեոն ամեն ինչ ունի, ու կարիք չկար, որ ես նրան ինչ-որ բան տայի.Ռոնալդինյո

16.01.2020 22:45 ՍՊՈՐՏ
Լեոն ամեն ինչ ունի, ու կարիք չկար, որ ես նրան ինչ-որ բան տայի.Ռոնալդինյո

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին առաջատար Ռոնալդինյոն խոսել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսիի և նրա հետ փոխհարաբերությունների մասին։

«Երբ ես ժամանեցի «Բարսելոնա», արդեն խոսակցություններ կային, որ մի երեխա կա, որ հիանալի ապագա է ունենալու։ Նայելով նրան՝ հասկանում էիր, որ նա տարբերվող է։

«Զայրացնում է, որ ինչ-որ մեկը Ռոնալդուդից ավելի շատ «Ոսկե գնդակ» ունի»․Սարի

Մենք խոսեցինք Ռեյկարդի հետ, ու նա միացավ հիմնական թիմի մարզումներին։ Ես այնքա՜ն հաջողակ եմ, որ դարձել եմ նրա առաջին գոլի փոխանցման հեղինակը։ Ժամանակի ընթացքում շատ հաճելի էր տեսնել մեկին, որը խաղամակարդակով մոտենում է քեզ, իսկ հետո նվաճում է ամբողջ աշխարհը։

Մենք միշտ շատ մոտ ենք եղել։ Նա ինձ սովորեցրել է իսպաներեն, իսկ ես նրան՝ պորտուգալերեն, սակայն գնդակն այն լեզուն էր, որին տիրապետում էինք երկուսս էլ անթերի։

Նա զարմանալու աստիճան հանգիստ մարդ է, երբեք չի ցանկանում կռվի մեջ ընկնել, միշտ իր ընտանիքի ու ամենամոտ մարդկանց հետ է։ Լեոն ամեն ինչ ունի, ու կարիք չկար, որ ես նրան ինչ-որ բան տայի»,- Marca-ն փոխանցում է Ռոնալդինյոյի խոսքը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА