o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

17.01.2020 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կպարզեք ձեր հարաբերությունների նկատմամբ ձեր սիրելիի իրական վերաբերմունքը: Չգիտես ինչու, դուք ոչ մի տեսակի զգացմունք` դրական կամ բացասական, չեք արտահայտի: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կար, պարզապես որոշ գույներ կփոխվեն ձեր կյանքում:

ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ անառողջ սնունդ չգնել, որի բաղադրությունը կասկածելի կլինի: Ձեր օրգանիզմն այսօր առավել խոցելի է, իսկ եթե նման ուտելիքով կերակրեք նաեւ ձեր ընտանիքի անդամներին, ապա հաստատ լավ չի լինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հաշտվել նրա հետ, որ նա չի կարող ձեզ օգնել այս կամ այն խնդրի լուծման հարցում, անգամ եթե նա մեծ ցանկություն ունենա: Աշխատեք հանգստացնել նրան եւ ձեզ օգնելու  հնարավորություն տալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր սիրելիի այն սովորույթները, որոնք նյարդայնացնում էին ձեզ, այլեւս ոչ մի բացասական զգացողություն չեն առաջացնում ձեզ մոտ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը կտարամադրի ձեզ ոչ ստանդարտ որոշումներ կայացնելուն եւ ընտանիքում անսովոր քայլեր կատարելուն: Օրինակ` փորձեք բոլորի հետ այսօր համաձայնվել: Մի լավ կզարմացնեք նրանց:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս բնությանը մոտ լինել, օրինակ` զբաղվել ծաղիկների հետ: Նման աշխատանքը դրական կազդի ձեզ վրա, եւ ձեր ընտանիքի անդամները նույնպես կցանկանան միանալ ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ինչ-որ բան ձեր սիրելիին այնքան կտխրեցնի, որ դուք առաջին անգամ նրա աչքերում արցունք կտեսնեք: Դա ձեզ վրա մեծ ազդեցություն կթողնի: Աստղերը խորհուրդ են տալիս սրբել սիրելիի արցունքներն ու խոսել նրա հետ, քանի որ խոսքը սփոփում է:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր արժե որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրել սիրելիին: Նրան պարզապես անհրաժեշտ կլինի ձեր ուշադրությունը, քնքշանքն ու հոգատարությունը: Ստիպված եք այսօր լինել բարի ծնողի դերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօրը ձեզ մանկավարժական հմտություններով կօժտի: Շատ լավ օր է մատաղ սերնդին դասեր տալու համար: Օրինակ` կարող եք ձեր երեխաներին  օտար լեզու սովորեցնել եւ այլն:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք ցանկություն չեք ունենա ընդունել ակնհայտ բաները, քանի որ դրանք ձեզ համար անընդունելի կլինեն: Սակայն, աշխատեք աչք չփակել իրերի իրական դասավորության վրա, քանի որ դրանք կարող են փոխվել դեպի վատը: Դա հատկապես վերաբերում է սիրելիի հետ հարաբերություններին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամբողջ ուժով կփորձի ձեզ շեղել ինչ-որ կարեւոր գործից, որին դուք կցանկանաք նվիրել ձեր ամբողջ օրը: Այնպես որ, ստիպված եք կամ հանդուրժել նրա արարքները, կամ էլ բացատրել նրան, թե ինչու նա չպետք է նման բան անի:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհայտնաբերեք, որ սիրո մասին ձեր պատկերացումները չեն համապատասխանում սիրելիի պատկերացումներին: Աշխատեք ընդհանուր հայտարարի գալ ձեր դատողություններում, այլապես վեճերից չեք խուսափի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА