o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ են քննարկել ԱԺ խորհրդի դռնփակ նիստում․ նստաշրջանին ընդառաջ․ «Ժողովուրդ»

18.01.2020 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ են քննարկել ԱԺ խորհրդի դռնփակ նիստում․ նստաշրջանին ընդառաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկուշաբթի օրը՝ հունվարի 20-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կայացել է ԱԺ խորհրդի դռնփակ նիստը, որը տեւել է մոտ 15 րոպե: ԱԺ խորհուրդը շատ արագ հաստատել է նստաշրջանի օրակարգը, որից խորհրդի անդամներից մի քանիսը բացակայել են։ Նրանց թվում են եղել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Եւ այսպես, երկուշաբթի մեկնարկելիք նստաշրջանում ընդգրկվել են 45 հարց, որոնցից մի հատվածը երկրորդ ընթերցում պետք է անցնի:

Թվերը ոգևորող չեն․ որքան է Հայաստանի պետական պարտքը․ «Ժողովուրդ»

Այս նստաշրջանում պետք է որոշվի նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի ճակատագիրը, որը պետք է զբաղվի Երեւանի քաղաքապետարանի գործունեությամբ: Այս պահին միայն որոշված է հանձնաժողովի նախագահի հարցը, որը պետք է ղեկավարի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА