o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրազդանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան տուժածներ

18.01.2020 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հրազդանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քաղաքական գործչի կողմից անընդունելի «Շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը. Բորիս Նավասարդյան

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին և ուղևորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) և Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները  հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА