o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի». «Փաստ»

18.01.2020 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ եւ ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին, այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։ 

Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է «Փաստ»

Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։ 

Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին։ Մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, ում անունը մեր աղբյուրը չցանկացավ հրապարակել, թե դա հակասահմանադրական է եւ Վենետիկի հանձնաժողովի հետ նոր խնդիրներ է առաջացնելու, Փաշինյանն ասել է, թե՝ ոչինչ էլ չկա, թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի, կարողա խելքը գլուխը հավաքի։ 

Մեր զրուցակցի փոխանցմամբ, իշխանություններին մտահոգող մյուս թեման Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հարցն է. այս փաստը իշխանությունների վերին օղակներին ընդգծված անհանգստություն ու դիսկոմֆորտ է պատճառում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 18.01.20թ. համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА