o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պարզել են «խելագար» մկների գաղտնիքը, որոնք չեն վախենում կատուներից

18.01.2020 14:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները պարզել են «խելագար» մկների գաղտնիքը, որոնք չեն վախենում կատուներից

Գաղտնիքը ինֆեկցիոն հիվանդության մեջ է, որն, ի դեպ, փոխանցվում է նաև մարդկանց: Հիվանդները չեն դադարում վախենալ կատուներից, փոխարենը նրանք ունենում են ջղաձգություն, կաթված, բարձր ջերմություն և շատ ուրիշ ախտանշաններ:

Խնդրում եմ սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը․ ՄԻՊ

Գիտնականները պարզել են, թե ինչ է տեղի ունենում տոքսոպլազմոզով վարակված մկների օրգանիզմում, գրում է Daily Mail- ը: Հաղորդվում է, որ վարակը հարուցող մակաբույծները հատուկ ձևով ազդում են կրծողների նյարդային համակարգի վրա: Մկները դադարում են վախենալ կատուներից և, առհասարակ, որևէ այլ բանից: Հետազոտողները հինգ շաբաթվա ընթացքում հետևել են հիվանդ կենդանիների պահվածքին: Փորձերը ցույց են տվել, որ փորձարկվող կենդանիները զարմանալի քաջություն են ցուցաբերում լաբիրինթոսներում և հանգիստ մնում են դրա բաց հատվածներում, մինչդեռ առողջ մկները փորձում են արագ թաքնվել թունելներում: Բացի այդ, վարակված կրծողներն ընդհանուր առմամբ ավելի հետաքրքրասեր են և համեմատաբար հեշտ են շփվում մարդկանց և այլ կենդանիների հետ:

Նշվում է, որ այս հատկանիշներն ունեն շատ հատուկ նշանակություն. այս եղանակով մակաբույծները նպատակ ունեն, որ մկնիկը դառնա հեշտ որս՝ կատուների և այլ գիշատիչների համար: Դրա շնորհիվ վարակը մտնում է ավելի մեծ կենդանիների օրգանիզմ, այնուհետև տարածվում է նրանց արտաթորանքի միջոցով:

Հիշեցնենք, որ տոքսոպլազմոզը առաջացնում է միաբջջային Toxoplasma gondii օրգանիզմ, այն բազմանում է շատ ջերմարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաև փոխանցվում է մարդկանց: Հետազոտողները ընդգծում են, որ այս հիվանդությամբ հիվանդ մարդը անվախության տարօրինակ նշաններ չի ցուցաբերում՝ ինչպես մկները: Ինչպես ասացինք հիվանդությունը, այնուամենայնիվ, ուղեկցվում է այլ շատ տհաճ ախտանիշներով՝ բարձր ջերմություն, լյարդի և փայծաղի մեծացումով, ջղաձգումներով, կաթվածով, գլխացավով: Հնարավոր է աչքերի և սրտի ախտահարում: Բացի այդ, բնածին տոքսոպլազմոզով երեխայի մոտ կարող է զարգանալ օլիգոֆրենիա (տկարամտություն):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА