o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

19.01.2020 13:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Ինչպես հայտնել է Australian Financial Review-ը, մինչեւ տարեվերջ զբոսաշրջության ճյուղը կարող է կորցնել 4,5 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 3 մլրդ ԱՄՆ-ի դոլար):

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

«Զբոսաշրջության ծառայությունների արտահանման ավստրալական խորհուրդ» ճյուղային կազմակերպության կառավարիչ-տնօրեն Փիթեր Շելլին հրատարակությանը պատմել է, որ դիտվում են «խոշոր հանգուցային շուկաների՝ Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի» հրաժարումներ: Նրա խոսքով՝ արտասահմանցի զբոսաշրջիկները տարեկան 45 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 30 մլրդ ԱՄՆ-ի դոլար) են բերում երկրի տնտեսություն:

Ավստրալիայում հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռ 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչ այժմ մարված չեն, արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել: Վերջին ամիսների ընթացքում կրակը 27 մարդու կյանք է խլել, ոչնչացրել ավելի քան 2 հազար տուն:

Սիդնեյի համալսարանի գնահատումների համաձայն, ոչնչացել է ավելի քան 1 մլրդ կենդանի: Առանձին վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան թանձր, որ օդից հրդեհաշիջումն անհնարին է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА