o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ նորաստեղծ տիեզերական ուժերի համազգեստը համատարած ծաղրանքի է ենթարկվել համացանցում

19.01.2020 13:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նորաստեղծ տիեզերական ուժերի համազգեստը համատարած ծաղրանքի է ենթարկվել համացանցում

ԱՄՆ-ի տիեզերական ուժերի (որը նախագահ Թրամփի նախաձեռնությամբ պաշտոնապես ստեղծվել է 2019 թվականի դեկտեմբերին) ղեկավարությունը հանրությանը ցուցադրել այդ տեսակի զորքերի զինծառայողների համար սահմանված նոր համազգեստը, եւ անմիջապես էլ հայտնվել համատարած ծաղրանքի թիրախում: Կանաչ-շագանակագույն երանգներով համազգեստի լուսանկարը համացանցում մեկնաբանությունների տարափ է առաջացրել: Նոր համազգեստի կրծքին «ԱՄՆ-ի տիեզերական ուժեր» գրությունն է եւ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի փոքր ձեւափոխմամբ զինանշանը: Դրա հետ մեկտեղ՝ համազգեստը ստեղծված է քողարկիչ գուրյներով՝ անտառային տեղանքի համար կամուֆյլաժի ՆԱՏՕ-ի չափորոշիչներով, ինչը սոցցանցերի օգտատերերի հիստերիան է առաջացրել։ Մեկնաբանությունները հիմնականում այս բնույթի են․ 

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյան, հերթական անգամ առձեռն կաշառք ստանալիս բռնվել և բերման է ենթարկվել․ ԱԱԾ

«Դա անտառապահների համազգեստի ձեւն է։  Անտառային քողարկում՝ իեզերքում»։ «Աստված իմ, ես մտածեցի, որ դա կատակ է», «Բաց տիեզերքում, միեւնույն է, ոչ ոք չի լսի, թե որքան ծիծաղելի եք դուք», «Նույնիսկ հետաքրքիր է, թե որտեղ են այդ քաջ տղաները տիեզերքում անտառ փնտրելու», «Արդյոք նրանց պետք չե՞ն սեւ փոքր մոլորակները՝ նրանց վրա զորավարժությունների համար», եւ այսպես շարունակ։ Օգտանտներից ոմանք էլ ծաղրել են, անտառային քողարկիչ համազգեստը նրա համար է, որ ամերիկացի տիեզերագնացները վայրէջք կատարեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոլորակների վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА