o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եմենում զորանոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, կան տասնյակ վիրավորներ

19.01.2020 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եմենում զորանոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, կան տասնյակ վիրավորներ

Եմենի հյուսիսարևելյան Մարիբ նահանգում բանակային «Ալ-Մայլ» ճամբարի  հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, կան նաև տասնյակ վիրավորներ,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ հղում տալով տեղական Belqees հեռուստաալիքին։

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2004-ի

Ռազմական աղբյուրների փոխանցմամբ ՝ հրետակոծությունն իրականացվել է բալիստիկ հրթիռի և անօդաչու սարքերի միջոցով:

Եմենի բանակը «Անսար Ալլահ» ապստամբներին է մեղադրում հրետակոծության համար։

Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և «Անսար Ալլահ»  շիա շարժման ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: 2015-ի մարտից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների ռազմական կոալիցիան հանդես է գալիս  կառավարության կողմից:

2018 թվականի դեկտեմբերին Եմենում մի քանի տարվա մեջ առաջին անգամ  հակամարտության կողմերը հանդիպել են Ստոկհոլմում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված բանակցությունների սեղանի շուրջ: Նրանց հաջողվել է հասնել մի  շարք կարևոր պայմանավորվածությունների, որոնց թվում են գերիների փոխանակումը, Հոդեյդա քաղաքում կրակի դադրեցում և այլն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА