o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

19.01.2020 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

«Չկան սփոփանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը: Գեորգի Կուտոյանը ազնվագույն եւ պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ես ճանաչել եմ իմ կյանքում: Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ», - ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ:

Սպանություն Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Գ. Կուտոյանին ինքնասպանության հասցնելու վարկածը, Ա. Վանեցյանը շեշտեց. «Ես նախ առաջինը ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին եւ ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն այս գործով, որպեսզի հանրության մոտ որեւէ որեւէ հարցեր այդ կապակցությամբ չմնան»:

ԱԱԾ նախկին տնօրենն այլ հարցերի չպատասխանեց եւ հեռացավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА