o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

19.01.2020 20:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

Այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով Կուտոյանի մահվանը, ասաց. «Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են: Բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել ևս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-նշեց Արթուր Դավթյանը:

Ո՞վ է պատասխանատվություն կրելու բանակում զոհերի համար․ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մեկնաբանությունը

Լրագրողների հարցին, թե նմանօրինակություն չի՞ տեսնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, Դավթյանն ասաց.

«Երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր և ստուգողական գործողություններ են իրականացվում: Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու և հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»:

Նշենք, որ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ներկա ու նախկին պաշտոնյաները: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել էր կինը՝ Պարույր Սևակի հասցեներից մեկի իրենց բնակարանում:

Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА