o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

19.01.2020 21:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆՆ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին՝ այսօր հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց. «Միայն մի բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ դժվարության մեջ են լինում, պետք է հոգեբանական ինչ-որ օգնություն ցույց տալ: Ես չգիտեմ՝ ինչի հետ կարող եմ կապել այս ամենը, բայց ամեն դեպքում, սպասենք, տեսնենք հանգուցալուծումն ինչպիսին կլինի»:

Սպանություն Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է

Խոսելով իր եւ Գ. Կուտոյանի հարաբերությունների մասին՝ Ա. Բաբլոյանն ասաց. «Իր հայրն էր իմ ընկերը եւ իմ գործընկերը: Մենք մոտիկ էինք ավելի շատ հոր հետ, իսկ իր հետ շփվում էինք աշխատանքային գործունեության առումով, քանի որ նույն կառավարության մեջ էինք: Ցավում եմ, շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА