o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է». Էդմոն Մարուքյան

19.01.2020 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ցանկացած նմանատիպ դեպք տարօրինակ է». Էդմոն Մարուքյան

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ  Լրագրողների հետ զրույցում նա կրկնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն միտքը, որ պետք չէ այս իրավիճակում ընկնել կոնսպերալոգիաների մեջ:

Սպանություն Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է

- Գիտեք, նախ շատ ցավալի դեպք է եղել, կրկին ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Քննություն է ընթանում, պետք է սպասենք եւ հետեւենք քննությանը: Եթե ուզում ենք նորմալ իրավական երկիր ունենալ, պետք է առաջինն աշխատեն ինստուտները, զարգանան դրանք եւ ինստիտուտների տված տեղեկատվության հիման վրա վերլուծություններ անենք: Եկեք սպասենք, թող քննությունն ընդաթանա: Փորձաքննություն կա նշանակված, հազար ու մի բան կա: Պարզ է, որ հասարակական պահանջը մեծ է, մեր պահանջն էլ է մեծ, ու  բոլորս հետեւողական ենք լինելու, որ հասկանալի, պատճառաբանված  արդյունք տեսնենք քննության արդյունքում:

- Շփումներ ունեցե՞լ եք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ:

- Երբ կառավարման ակադեմիայում ունկնդիր էի,  Կուտոյանը նոր էր թեկնածուականը պաշտպանել, եւ այնտեղ սեմինար էր կարդում: Հետո արդեն գործի բերումով՝ որպես պատգամավոր եւ  ԱԱԾ տնօրեն ենք շփվել, այդպես:

- Ուժային կառույցներից արդեն երրորդ նախկին պաշտոնյան է նման տարօրինակ հանգամանքներում մահանում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ոչինչ չեմ կարող ենթադրել: Ես սպասում եմ քննությանը եւ հետեւելու եմ այդ քննությանը: Երբ պահը կգա, ժամաակը կգա, եթե պետք լինի, կծանոթանանք նաեւ համապատասխան ցանկացած նյութի: Այս պահին դրա հնարավորությունը չկա եւ քննություն է ընթանում: Պետք է սպասել քննության արդյունքի: Ցանկացած ինքնասպանություն, ցանկացած սպանություն, ցանկացած նմանատիպ դեպք, իհարկե, տարօրինակ է: Բայց դա չի նշանակում, որ պետք է հետեւություններ անել դրանից, ինչ-որ կոնսպերալոգիաների մեջ ընկնել, ես այդ գծի մեջ չեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА