o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում

20.01.2020 21:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: 

«2019 թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինասական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հետևաբար, այդ մասով Հայաստանի Հանրապետության  համար որևէ պարտավորություն չի առաջացել»,- նշված է հարցման պատասխանում: Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի գնի բարձրացումը փոխհատուցվել է 2019 թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման ու այլ ծախսերի կրճատման հաշվին:

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Hetq.am

Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ գազասպառողների կողմից բնական գազի սպառման աճը: Հարցին, թե 2019 թ. ընթացքում ընկերությունում քանի՞ աշխատակից է կրճատվել, «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են. «2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար:

Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА