o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՄ ԸՆԹԱՑՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ

21.01.2020 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՄ ԸՆԹԱՑՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ

Նախորդ տարին տհաճ անակնկալով ավարտվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքի հեղինակ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ համար: Կոտրել էին նրա մեքենայի ապակիները: Նա իրավապահներին կոչ էր արել անհապաղ պարզել պատահածը: Միեւնույն ժամանակ, շեշտել, որ չի շտապում կապել տեղի ունեցածն իրենց գործունեության հետ, ապա հավելել. «Աստված ոչ անի, որ սա կապված լինի մեր գործունեության հետ»: Դեպքից 20 օր անց, թե արդյոք բացահայտվել է` ովքեր են հարձակվել մեքենայի վրա եւ ինչ նպատակով, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

Կոչ ազգային համերաշխության եւ ապրիլի 5-ի հանրաքվեն բոյկոտելու. «Կամքը» հայտարարությամբ է հանդես եկել

 

- Նախ նշեմ, որ անցած տարին լի էր նման դեպքերով: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ հարյուրից ավել սադրանքներ են տեղի ունեցել մեր ստորագրահավաքի նկատմամբ, որից  առանձնացրել ենք 7-8-ը: Դեռեւս անցած տարի դիմել էինք ԱԱԾ տնօրենին եւ արդեն նախկին ոստիկանապետին, որպեսզի նրանք օր առաջ փորձեն բացահայտել, թե որ կենտրոնից կամ կենտրոններից է այս ամենը ղեկավարվում: Արդեն գրեթե կասկած չկա, որ այս ամենը ղեկավարվող գործընթաց է, ինքնաբուխ չէ: Այո, նախորդ տարին եզրափակվեց մեքենայիս վրա հարձակումով, ջարդուփշուրով, որը, ճիշտն ասած, չէի շտապում կապել ստորագրահավաքի հետ: Բայց իրավապահ մարմինների գրեթե անգործությունը եւ չբացահայտելը, առնվազն տարօրինակ է: Ինչպես գիտեք, բարդ գործ չէ, տեսախցիկներ կան, որոնք նկարահանել են մեքենային մոտեցող անձին, բայց հիմա ասում են, թե այդ տեսախցիկները չեն աշխատել: Մի քանի հանգամանքից  ելնելով` ինձ մոտ կասկած է առաջանում, որ մեքենան ջարդելն էր կապված մեր ստորագրահավաքի եւ անձամբ իմ գործունեության հետ: Եթե այդպես է, համարում եմ, որ նախազգուշացում էր իմ անձին եւ մեր գործունեությանն ուղղված: Այնպես որ, քրեական գործ հարուցվել է, բայց դեռեւս տեղաշարժ չկա, կասկածյալներ չկան:

«Մի մասնակցեք այդ կեղծ քարոզարշավին եւ քվեարկությանը». Շարմազանով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վ. Չախալյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА