o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ»

21.01.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ»

Հերթական շաբաթը եւս սկսվեց տարաբնույթ բողոքի ակցիաներով: Այս ակցիաների «քաղաքական մասը», բնականաբար, ապահովեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի թեման: Երեկ Վերաքննիչ դատարանը քննում էր Ա.Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը, եւ զուգահեռաբար դատարանի մոտ հավաքվածները պահանջում էին շտկել կալանքի խայտառակ որոշումը՝ հայաստանյան թիվ 2 քաղբանտարկյալին ազատ արձակելով: Ի դեպ, պահանջողների թվում էր թիվ 1 քաղբանտարկյալի՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ով Թավադյանի կալանքի հետ կապված այս կարծիքին է: Նախ նշենք՝ շրջանառվող հիմնական կարծիքն այն է, որ Թավադյանը կալանավորված է, քանի որ ՀՀ երկրորդ նախագահի աչքի ընկնող թիմակիցներից է: Այդ հանգամանքը չբացառելով, Լեւոն Քոչարյանն այդ կարծիքը հայտնեց. «Ավելի շատ, կարծում եմ, որ մամուլի հետ է կապված, որովհետեւ իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորվում են կոնկրետ հեռուստաալիքներ եւ լրատվամիջոցներ: Սրանով նաեւ փորձ է կատարվում ճնշել մամուլը...»: Չնայած, մամուլի դեմ ուղղված իշխանական արշավների մասին վկայող այլ դրվագների մասին ազդակների պակաս չկա: Ավելին, վարչապետ Փաշինյանը վերջին ժամանակներս անձամբ է ձեռնամուխ եղել «կոռումպացված» լրատվամիջոցների թեմային, ինչը նշանակում է, որ իշխանական ճնշումները եւ դրանց դեմ զանգվածային բողոքները գնալով միայն ավելանալու են: Բողոքի հերթական ակցիան էլ վերաբերում է վերջերս օրակարգում հայտնված եւ արագորեն ավանդական դառնալու հակումներ ցուցաբերող խնդրին: Խոսքը սպանդանոցային մորթի` արդեն աղմկահարույց դարձած թեմայի մասին է, որի հետ կապված կառավարությունից ստացվեցին ազդակներ, որ ոչ մի նահանջ էլ չի լինելու: Եվ բողոքավորները, ի պատասխան, երեկ մի որոշ ժամանակ անցան նաեւ նիկոլական միտինգային ստրատեգիային՝ փակելով Տիգրան Մեծի պողոտան: Բայց երեւի «սպանդանոցային բիզնեսի» տերերը միանգամայն «հարմար են տեղավորվել իշխանությունների գրպանում», ու այդպես էլ չինովնիկությունը, ցուցարարներից մեկի ասած, «տաք-տաք նստած» տեղներից չշարժվեց՝ մարդկանց հոդաբաշխ բացատրություն տալու համար, թեեւ խոստացել էին՝ երկուշաբթի լուծում մատնանշել: Արդյունքում, ցուցարարները հայտարարեցին՝ ամեն օր կհավաքվեն կառավարության դիմաց: Այսինքն, այս բողոքի թեման դեռ շատ ենք տեսնելու: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այս անգամ բողոքի էին դուրս եկել Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները: Գյուղացիների համար անցած տարվա կարկտահարման հետեւանքով, չնայած խոստումներին, փոխհատուցում չի նախատեսվում: Ըստ գյուղացիների, օրինակ՝ Ախուրյան գյուղում կարկուտի հետեւանքով վնասի փոխհատուցումը ներառվել է ցուցակում, իսկ Կառնուտն անտեսվել է. «Կարկուտը մեր հողերին խփել է, բայց մեզ չեն ներառում կարկտահարվածների ցուցակում ու բնակիչներից 40-ին դատի են տվել: Գյուղացին մեկ ամսից պիտի հող մշակի, բայց չի կարող, որովհետեւ վարկ չի կարող վերցնել: Հայաստանին 5 տոկոս բանջարեղեն մատակարարող գյուղն է սա, բայց հիմա 1 տոկոս էլ չենք կարող ցանել»: Բողոքել են մարզպետարան ու ստացել պատասխան. «Ասում են՝ քարը փեշներիցդ գցեք, գնացեք, ձեր տանը նստեք: Ակնկալիք չկա, մենք այս մաֆիայի դեմ բան չենք կարող անել, Շիրակի մարզում հեղափոխություն չի եղել»: Դիմել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման նախարարություն, բայց այդպես էլ մինչեւ հիմա պատասխան չկա:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԵՏ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА