o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՄԵԴԱԼԱՌԱՏ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

21.01.2020 22:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՄԵԴԱԼԱՌԱՏ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացավ օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարը, որին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցեց  ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:

ԿՐՔԵՐՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  97 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից: Եզրափակիչ հասնելն Արթուրի համար բարդ չէր, եւ եզրափակիչում էլ, 3:1 հաշվով հաղթելով, նվաճեց մրցաշարի հաղթողի կոչումը: 77 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվելով Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ ԺադրաեւինՈսկու սպասելիք կար նաեւ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանից, սակայն նա մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Աբբասովին: Մեկնարկում պարտվեց նաեւ գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը: 1/6 եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Նուրմախան Տինալիեւի հետ՝ զիջելով 2:2 հաշվի դեպքում, քանի որ վերջին միավորը վաստակել էր ղազախ ըմբիշը: Օվասապյանը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում: 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաղթեց ֆրանսիացի Ռայմոնդ Լանգլեին: Երիտասարդ ըմբիշը փայլուն հաղթանակ տարավ նաեւ քառորդ եզրափակիչում՝ 2 րոպեում 9:0 հաշվով առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցիչ Երնար Ֆիդախմետովի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա 6:7 հաշվով պարտվեց վրացի Ամիրան Շավաձեին: Ապա սփոփիչ գոտեմարտում տուշեով հաղթեց ֆրանսիացի Յազիդ Ղարբիին: Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների որակավորման փուլում 3:3 հաշվով պարտվեց ղազախ Դանիար Կալենովին՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ: Առաջին պարտությունից հետո սփոփիչ գոտեմարտում Գլաստյանը 3:1 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին: 72 կգ քաշայինների կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով պարտվեց ղազախ Ամանգալի Բեկբոլատովին: Առաջին սփոփիչ գոտեմարտը վրացի Զուրաբ Մաչարաշվիլիի հետ ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով, քանի որ գոտեմարտի ավարտին վրացի ըմբիշը ոտքի վնասվածք ստացավ եւ տեխնիկական պարտություն կրեց 9:8 հաշվով հաղթելիս: Մկրտչյանը երկրորդ հաղթանակը տարավ սփոփիչ գոտեմարտում՝ 7:5 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսերիկ Սարսենբիեւի նկատմամբ՝ արժանանալով արծաթե մեդալիԱյսպիսով, հայ ըմբիշները բավականին հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում՝ նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե եւ չորս բրոնզե մեդալ:

Արթուր Ալեքսանյանը չի ափսոսում, որ ոսկե մեդալը տվել է Կարեն Գիլոյանին (Տեսանյութ)

 ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА