o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում. 2019-ին վաճառվել է ավելի շատ, քան գնել

22.01.2020 11:59 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում. 2019-ին վաճառվել է ավելի շատ, քան գնել

Պաշտոնական վիճակագրությունը բավական մանրամասն է ներկայացնում մեր անշարժ գույքի շուկան։ Այս ոլորտի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել թե՛ ըստ անշարժ գույքի տեսակավորման, թե՛ գույքի օտարման քանակի ու տեսակի։ Այդ ամենը ներկայացվում է ըստ մայրաքաղաքում ու մարզերում կայացած գործարքների։ Պարզ ասած՝ ոլորտի վիճակագրությունը ոչ միայն ներկայացնում է անշարժ գույքի շուկայական արժեքը, այլև այն, թե որ մարզում անշարժ գույքի որ տեսակն ինչ քանակությամբ է օտարվում։ Ներկայացնում է որ մարզում ինչ անշարժ գույք են ձեռք բերում թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք։ Ուստի կարելի է հասկանալ, թե որ մարզերում, որ բնակավայրերում ինչ ծավալի հետաքրքրություն կա անշարժ գույքի հանդեպ։

Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել ավելի վատ.Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Սկզբում առանձնացնենք, թե ինչ ի նկատի ունի տնտեսական վիճակագրությունը «անշարժ գույք» ասելով։ Մեր վիճակագիրները անշարժ գույքը դասակարգում են հետևյալ խմբերի՝ բազմաբնակարանային շենքի բնակարան, բնակելի տուն, արտադրական նշանակության շինություն, հասարակական նշանակության շինություն, ավտոտնակ, հող։ Ընդ որում, հողի հաշվարկի մեջ առանձնացվում է գյուղատնտեսական նշանակության հողը։ Նախկինում առանձին ներկայացվում էր նաև ամառանոցների հետ կատարված գործարքների քանակը։ Հիմա դա, կարծես, չկա։ Փոխարենը կա շատ ավելի կարևոր նորույթ։ Խոսքը մեր անշարժ գույքի շուկայում արտասահմանցիների գնած ու վաճառած գույքի հաշվառման մասին է։ Ցավոք, այս հաշվառումը պաշտոնապես հրապարակվում է մարտից։ Այսինքն՝ տարվա առաջին երկու ամսվա տվյալները չեն հրապարակվել։

Մեկ-երկու տարի առաջ ոգևորության մի փուլում սպասում կար, որ օտար քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների ու պարզապես արտասահմանցիների մոտ հետաքրքրություն կառաջանա մեր անշարժ գույքի նկատմամբ։ Հիմա արդեն կարելի է այդ ենթադրյալ հետաքրքրությունը տեսնել իրական թվերով։ Օտարերկրյա քաղաքացիները մեր անշարժ գույքի շուկայում կատարել են մոտ 1800 գնում։ Փոխարենը վաճառել են մոտ 3350 գույք։ Ընդ որում տարվա երկրորդ կեսին տարբերությունը կտրուկ աճում է։ Նախ արձանագրենք, որ մեր արտադրական նշանակության շինությունները օտարերկրացիներին համարյա չեն հետաքրքրում։ Արձանագրված 9 ամիսների ընթացքում նրանք գնել են ընդամենը 10 արտադրական շինություն և վաճառել 13-ը։ Առանց մեկնաբանության ներկայացնենք օտարերկրացիների գնած տների քանակը՝ գնվել է 355 տուն։ Կրկին առանց մեկնաբանության, բայց այս անգամ նրանց վաճառած տների քանակը՝ 699 հատ։ Պարզ է, որ ամենամեծ պահանջարկ ունեն բազմաբնակարանային շենքերի բնակարանները։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես ու ինչ փութաջանությամբ էինք հայտնի ու անհայտ սփյուռքահայերին հրավիրում տուն գնել։ Տուն գնել պատմական հայրենիքում ու մասնավորապես մայրաքաղաքում։ Նույնիսկ կոնկրետ փողոց էինք առաջարկում։ Բայց իրականում 2019-ի ընթացքում հակառակը տեղի ունեցավ։ Օտարերկրյա քաղաքացիները գնել են 832 բնակարան՝ փոխարենը վաճառելով մոտ 1520 բնակարան։

Ահա այսպիսի հնարավոր է, որ անսպասելի պատկեր ունի օտարերկրացիների ակտիվությունը մեր անշարժ գույքի շուկայում։ Հասկանալի է, որ հաշվառված ու հրապարակված 9 ամիսների տվյալները գործընթացների տրամաբանություն են արձանագրում։

«Ամենանախիղճ» վիճակագրությունն արտացոլվել է գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում։ Արտասահմանցիները գնել են գյուղնշանակության 13 հողակտոր։ Այդ նույն ժամանակահատվածում վաճառելով 596-ը։ Եթե պաշտոնական վիճակագրությունը «չհիասթափվի» իր արձանագրած պատկերից ու շարունակի հրապարակել այս ոլորտի թվերը, դրանք հնարավոր կլինի վերլուծել ավելի մանրակրկիտ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով. Գարեգին Բաղրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА