o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահրամ Սահակյանը մեր ժամանակների եւ իր ներկայացման մասին

22.01.2020 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վահրամ Սահակյանը մեր ժամանակների եւ իր ներկայացման մասին

 ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, դրամատուրգ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆՆ իր «Միստերիա-հիստերիա» ներկայացման մեջ անդրադառնում է մեր իրականության մեջ գտնվող պողոսներին: Թեպետ, «Իրավունքի» հետ զրույցում, դրամատուրգն ընդհանրացրեց, որ ոչ թե պողոսների, այլ` խաբված մարդկանց կերպարներն է բեմ հանում: Իսկ թեմաներն ամեն անգամ փոփոխվում են` ըստ մեր իրականության մեջ կատարվող իրադարձությունների: Վ. Սահակյանն ասում է, որ, օրինակ, փետրվարի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայանալիք ներկայացման ժամանակ հանդիսատեսը նախորդ ներկայացումներից կրկնություններ քիչ կտեսնի:

«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

 

«ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»

- Ձեր «Միստերիա-հիստերիա» ներկայացման մեջ անդրադառնում եք մեր իրականության մեջ հեղինակություն դարձած պողոսներին ու բալաբեկներին, ինչո՞ւ այսօր մեր հասարակությունն այսքան մանրացավ, որ մեր հերոսները դարձան պողոսները:

- Նախ ասեմ, որ ես դեմ եմ մարդկանց Պողոս ասելուն, ի վերջո` Պողոս անունով մարդիկ կան, իսկ դա նրանց համար վիրավորական է: Դուք կասեք, որ շատերն են դա ասում: Ես կասեմ, որ այն, ինչ ասում են, անում են շատերը` ինձ համար գրոշի արժեք չունի: Իմ ներկայացման մեջ բեմ եմ բարձրացնում ստոր, ցածր, խաբեբա, ծույլ, անգրագետ, մեծախոս, մեծամիտ ու որ ամենակարեւորն է` խաբված մարդկանց կերպարներ: Նրանք հերոսներ չեն, նրանք իրենց շատեր զգացող քչերն են: Աղմկարար փոքրամասնությունը: Նրանք քիչ են, բայց իրենց շատի տեղ են դրել: Ես բարձրացնում եմ «շատեր» կոչվածների էությունը, նրանց բարդույթները, նրանց անկարողությունը, ապիկարությունը եւ էլի շատ ու շատ խնդիրներ` կապված այդ փոքրամասնությանը բնորոշ ամենօրյա ծախվածությանը, ուրիշներին «ծախված» պիտակելու անբավարար պոռթկմանը եւ էլի շատ ու շատ արատների:

«Մայր Աթոռի կողմից իրականացվում է ամենը՝ մեր ժողովրդի զավակների բժշկության համար». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

- Առաջիկա ներկայացման ժամանակ հնարավո՞ր է հուշեք, թե ինչպե՞ս վարվել դրանց հետ. սպանե՞լ նրանց, թե՞ դարձի բերել:

- Ներկայացումը, եւ ընդհանրապես արվեստը ոչինչ չի սովորեցնում, ոչինչ չի պարտադրում: Այն ցույց է տալիս, մատնանշում է, ծաղրում է, քողազերծում է: Եվ հանդիսատեսն արդեն ինքն է որոշում, թե ինչպես վարվել այս կամ այն անշնորհք-ապիկարի հետ:

«ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐԸ» ԿԱԶԴԻ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ

 

«ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՕՐՀՆՅԱԼ Է` ՈՒՐԵՄՆ ՆՐԱՆ ՕՐՀՆԵՐԳ ՊԵՏՔ ՉԷ»

- Պարոն Սահակյան, տարին սկսվեց վարչապետի` «ժողովուրդ ջան, դուխով» կոչերով, կառավարությունից մինչեւ հրապարակ փռված կարմիր գորգով, բայց մոռացան հնչեցնել օրհներգը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես կասեմ, որ օրհներգը ժողովրդի հոգում պիտի լինի: Եթե ժողովուրդը օրհնյալ է` ուրեմն նրան օրհներգ պետք չէ: Ու քանի որ օրհներգ չեն հնչեցրել, կնշանակի, իմացել են, որ մեր ժողովուրդն օրհնյալ է: Ավելին ասեմ. առավել օրհնյալ ժողովուրդ ես չեմ տեսել: Ես երբեմն մարդկանց եմ տեսնում, որ օրհնյալությունից մեռնում են:

Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

 

«ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԻԱՑՆՈՒՄ ԵՍ` ՏԱՂԱՆԴՆԵՐ ԵՆ, ՈՐ ԲԵՐԱՆՆԵԸ ԾՌԱԾ` ԳՌՄՌՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՎՐԱ»

- Ի դեպ, վարչապետը հրահանգել էր «Ջինգլ բելսի» մակարդակի երգ գրել, բայց այդպես էլ նման հիթ չունեցանք: Կարծում եք` տաղանդի՞ պակաս կա:

- Օ, ոչ, իհարկե: Տաղանդներ են, որ «ֆռֆռում» են մեր միջավայրում: Ինչին ձեռք տաս` միջից տաղանդներ են դուրս գալիս: Հեռուստացույցը միացնում ես` տաղանդներ են, որ բերանները ծռելով` գռմռում են իրար վրա: Ծորակը բացում ես` տաղանդներ են չռում: Պլինտուսների տակից էլ են տաղանդներ դուրս գալիս «տառականի» նման: Ուղղակի մեր տաղանդավոր «տառականները» տարրական կուլտուրա չունեն: Դա առավել ակնառու է դառնում, երբ արվեստագետ-տաղանդները սկսում են իրար հայհոյել, իրար անվանել «ծախված տականք»: Ի խորոց սրտի են ասում, դա իրենց մոտ ստացվում է: Գոռալով են անում: Իրենք պիտի գոռան: Օրինակ` մեր դերասաններից շատերն այն աստիճանի տաղանդաշատ են, որ մինչեւ չասեն. «Յա, Գարեգին Նժդեհ»,- չես հասկանա, որ Նժդեհի դերն է խաղում: Ինչ վերաբերում է «Ջինգլ Բելսին», ասեմ, որ մեր տաղանդները մեծ մասամբ մահմեդական մշակույթի կրողներ են, նրանք մուղամի` բայաթիի վարպետներ են: Լավագույն դեպքում նրանք երգեն «Ազիզ, ջիգյար, ջինգյոլ բելզ»: Ոռնալով, իհարկե: Կաղկանձելով: Շուն են նրանք...

Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

- Իսկ արժե՞ր կլորիկ հոնորարի դիմաց` Գորան Բրեգովիչի կիսագնչուական երգերի ներքո դիմավորել Ամանորը:

- Ես Ամանորը դիմավորել եմ Բիլլ Էվանսի երաժշտության ներքո, իսկ ուրիշների համար պատասխանատու չեմ: Ամեն մարդ Նոր տարին դիմավորում է այն երաժշտության տակ, ինչն իրեն հոգեհարազատ է: Այդպես էլ եղավ մեզ մոտ:

«ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ», ՈՐ ԻՐԵՆՑ ՇԱՏ ԶԳԱՆ»

Վեհափառի հորդորն է հոգատարություն եւ սեր դրսեւորել միմյանց հանդեպ. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններն այսքանով չեն ավարտվում, եւ հիմա կրկին ակտուալ է դարձել Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու հարցը: Փաստորեն, ֆեյսբուքյան «քոմենթչիների» անեծքները տեղ հասա՞ն, գետինն ե՞նք մտնելու:

- Այդ բոլոր անիծողների, գլուխ հողողների եւ այլնի մասին ես իմ ներկայացման մեջ ցուցադրում եմ, իհարկե` երգիծական, կատակային եղանակով: Բայց ասեմ, որ դրանք քիչ են: Քանի որ քիչ են` իրենք իրենց անվանում են «ժողովուրդ», որ իրենց շատ զգան: Բայց իրականում քիչ են: Իսկ եթե քիչ են` ուրեմն վախենում են, որ կվերջանան: Այս բաժակով էլ խմենք այն բանի կենացը, որ չխանգարենք նրանց վերջանալուն:

Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ՄԵՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՄԱՍՆ ԱՊՐՈՒՄ Է ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ»

- Տոնական օրերին հաջորդեց մշակութային գործիչներին ահաբեկելն ու վարկաբեկելը, քանի որ նրանք համարձակվել էին հայտարարությամբ հանդես գալ` ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ի վերջո, այսօր արվեստագետը իրավունք ունի՞ կարծիք արտահայտել, թե` ոչ:

- Ես քաղաքականությանը շատ չեմ խառնվում, բայց նշեմ, որ արվեստագետն ամեն ինչի իրավունք ունի: Բայց նա պիտի ունենա կուլտուրա, որպեսզի ամաչի իր մեկ այլ արվեստագետի կամ հենց իր գործընկերոջ արտահայտած մտքի մասին խոսել: Լավ խոսել, վատ խոսել` նշանակություն չունի, դա գեղեցիկ չէ: Դա քաղաքակիրթ մարդու պահվածք չէ, դա մովետոն է, դա 21-րդ դարին անհարիր է: Բայց մեր արվեստագետների գերակշռող մասն ապրում է միջնադարում: Ես չեմ կարծում, որ զարգացած երկրներում նման բան տեղի ունենա: Հնարավոր չէ, որ Սփիլբերգը խոսի Դենիրոյի արտահայտած տեսակետի մասին: Կամ Սնուփ Դոգը հայհոյի Սթիվի Ուոնդերին` նրան անվանելով դավաճան: Սա ցածրության լինելու արտահայտում է: Սա կուլտուրայի հարց է: Այն կուլտուրայի, որն այս չոբանները... կներեք` հովիվները ձեռք կբերեն մի երկու դար անց:

Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

 

«ԴԵՌ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՆԳԱՌ ԵՆՔ ԳՆԱՑԵԼ»

- Պարոն Սահակյան, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ որոշել է, որ որոշ մարզային ծննդատներ անհրաժեշտ չեն ու փակման եզրին են, որպես վերջերս կրկին հայրիկ դարձած, ի՞նչ կասեք այս մասին:

- Երբ որոշեմ կրկին հայրիկ դառնալ, ես պարոն Թորոսյանին կխնդրեմ, որ մեր բակում մի փոքրիկ, մոբայլ ծննդատուն բացեն` «օդնոռազովի»:

«Ինչ հեղափոխություն էլ լինի, եթե չկա մշակույթ, ոչնչի չենք կարող հասնել». Նաիրի Գրիգորյան (տեսանյութ)

- Փաստորեն, Հայաստանում չի խրախուսվում ազատ խոսքը, ծխելը, ծնելիությունը, այսպես մինչեւ ո՞ւր ենք հասնելու:

- Երբ հասնենք` ես կասեմ, կիջնենք, դեռ մի քանի կանգառ ենք գնացել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Հիշեցնենքոր Վահրամ Սահակյանի «Միստերիա Հիստերիա» ներկայացումը կկայանա փետրվարի 10-ինՍտանիսլավսկու անվան Ռուսական թատրոնում։ Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-իցհետեւյալ հղումով՝ https://is.gd/den4qs

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА