o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ

22.01.2020 22:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ

Ձմեռային մարզաձեւերն ամենաակտիվ շրջանում են ինչպես միջազգային մասշտաբով, այնպես էլ՝ Հայաստանում: Աշոցքում տեղի ունեցավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեց 30 դահուկորդ: Տղամարդկանց 10 կմ դասական ոճում 33:25.6 րոպե արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Կանանց 5 կմ դասական ոճում 19:26.1 րոպե արդյունքով հաղթեց աշոցքցի Կատյա Գալստյանը: Տղամարդկանց 10 կմ ազատ եւ 1,5 կմ սպրինտ մրցաձեւերում կրկին իրեն հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Կանանց պայքարում ազատ եւ սպրինտ մրցաձեւերում բացարձակ չեմպիոն հռչակվեց Կատյա Գալստյանը:

«Մարզչական խորհուրդն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում»․ Արսեն Ջուլֆալակյան

Հայաստանի առաջնությունն անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9-ին՝ Աշոցքում: Կարեւորն այն է, որ Հայաստանի առաջնությունը վարկանիշային է եւ ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Իսկ Լոզանում ընթացող ձմեռային պատանեկան 3-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 16-ամյա դահուկավազորդ Սպարտակ Ոսկանյանը մասնակցել է 1,5 կմ արագավազքին: Մեկնարկած 86 մարզիկների մեջ Սպարտակը 4:14.23 արդյունքով եզրագիծը հատեց 78-րդ տեղում: Հայաստանի միակ ներկայացուցիչը կպայքարի նաեւ 10 կմ մրցատարծության դասական ոճում: Նախորդ խաղերի համեմատ` մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են  79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 1872 մարզիկներ: Ավելի վաղ հայ մարզիկներն ավելի հաջող ելույթներ էին ունեցել Սերբիայում: Զլատիբոր քաղաքում անցկացվող զարգացող պետությունների գավաթի խաղարկությանը ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադեւոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը 1.4 վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող մարզիկին: Գյումրեցի Մյասնիկ Ղարիբյանը 29 րոպե 02.6 վայրկյան արդյունքով, 129.70 վարկանիշային միավորով գրավել է 9-րդ հորիզոնականը: Իսկ Կատյա Գալստյանը կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում 15 րոպե 42.2 վայրկյան արդյունքով, 100.71 վարկանիշային միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Սակայն հաշվի առնենք, որ խոսքը բվականին թույլ մրցաշարի մասին է, այսինքն՝ հայ դահուկորդները թեեւ որոշ առաջընթաց ունեն, սակայն լուրջ արդյունքների հույսեր դեռ չկան:

Հայաստանը կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը (Տեսանյութ)

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА