o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է թաքցնում ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը. տեղի ունեցած հրդեհի հետքերով

23.01.2020 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ի՞նչ է թաքցնում ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը. տեղի ունեցած հրդեհի հետքերով

«Իրավունք» թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջին Մուշեղ Ամիրբեկյան անուն ազագանունով օգտատերը իրՙ  մեզ ուղղված նամակում տեղեկացնում է որոշ մանրամասներ սույն թվականի հունվարի 7-ին ժամը 05:17-ին  տեղի ունեցած հրդեհի մասին: Հիշեցնենք, որ «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 06:23-ին: Ամբողջությամբ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը:

Ինչու է ՊԵԿ տեսուչը նկատողություն ստացել. 80 մլն դրամի չարաշահման հետքերով. «Ժամանակ»

Մեզ ուղղված նամակում նշված է.

https://iravunk.com/news/102148
Բարի լույս,
Վերոհիշյալ հոդվածում նկարագրված դեպքը կապված է ընտանիքիս հետ, այրված բնակարանը պատկանում է եղբորս, բնակարանը ոչ թե այրվել կամ նույնիսկ հրկիզվել է, այլ՝ պայթեցվել։ Բնակարանից հայտնաբերվել են մեկական կիսահալած բենզինի և դիզվառելիքի շշեր, որոնք ոստիկանությունը տարել է փորձաքննության, սակայն արդեն 20 օր ոչ մի պատասխան չի եղել փորձաքննությունից, ոստիկանությունը նաև հրաժարվել էր հնարավորինս արագ դիմել խաչմերուկները վերահսկող տեսախցիկների տեսանյութերը ստանալու, պատճառաբանելով թե իրենք 30 օրվա մեջ կարող են ստանալ ձայնագրությունը, բայց երբ հասավ պահը տեսանյութը պահանջելու «պարզվեց» 48 ժամից հին ձայնագրություն չի պահպանվում և «օպեր»֊ը «տեղյակ չէր»։ Ես ինքս դիմել եմ հարեվանությամբ գտնվող տեսախցիկների սեփականատերերին և ստացել մի քանի ձայնագրություն, որտեղ ֆիքսվում է մեքենան, որը կատարել է հանցանքը, ձայնագրությունները ոստիկանները բարեհաճեցին դիտել 5 օր անց և հրաժարվում են ուղարկել փորձաքննության՝ մեքենայի համարանիշները վերծանելու։
Բնակարանում ապրել է եղբայրս իր կնոջ և 5ամյա դստեր հետ, մասնագիտությամբ բժիշկ է, վերջին տարիներին արժանացել է տարբեր մրցանակների, որպես լավագույն բժիշկ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА