o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

23.01.2020 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ումի՞ց է ապահովագրվում Նիկոլը սահմանադրական փոփոխություններով

Եվ այսպես,  Նիկոլի հայտարարած սահմանադրական փոփոխությունները լուրջ թափ են առնում: Սակայն  իրականում  գրեթե ոչ ոք  չգիտի, թե ի՞նչ է փոխվելու, ո՞ր ուղղությամբ է փոխվելու, ի՞նչ նպատակով է փոխվելու եւ այլն: Համենայնդեպս, խորհրդարանում հաստատ այդ մասին  որեւէ պատկերացում չկա: «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ. «Անձամբ ես` իսկապես չգիտեմ»: Միգուցե ինչ-որ բաներ  հայտնի լինի Համազասպ Դանիելյանին, որին, ըստ լուրերի, Նիկոլը հանձնարարել է նախապատրաստել սահմանադրական փոփոխության առաջարկները:

Նիկոլը թույլ տվեց մեզ ուտել խոզի միս

Կառավարությունում  հարցին մի քիչ տեղեկացված է արդարադատության նախարար (նախարար ասելիս` խնդալներս գալիս է) Ռուստամ Բադասյանը, սակայն  զուտ դատական մարմիններին, հատկապես` ՍԴ-ին անկախությունից զրկելու մասով: Շատերին թվում է, որ սահմանադրական փոփոխությունները Նիկոլը հենց ՍԴ-ին եւ ընդհանրապես` դատական համակարգին ձեռնասուն դարձնելու նպատակով է արել: Թեեւ այդ նպատակը, անկասկած, ներդրված է, սակայն  իրական մեխը այլ տեղ է:

Նիկոլը լավ է հասկանում, որ դաշնակիցներ չունի  Հայաստանի այլ քաղաքական եւ հանրային ուժերի շրջանակում,  եւ իր հեղափոխական դաշնակիցները`  Արամ Սարգսյանի  ու  Էդմոն Մարուքյանի կուսակցությունների առումով, ինչպես նաեւ մինչեւ 2018թ. հոկտեմբերի 2-ը կոալիցիոն գործընկերները` «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն այլեւս ոչ միայն իր հետ չեն, այլ, կարելի է ասել, իր դեմ են: Նիկոլը նաեւ չունի աջակցություն հենց իր թիմում` ուժայիններին չի վստահում, կառավարության կեսը աշխատում է իր դեմ, եւ նա դրա մասին հայտարարեց, երբ ասաց, որ պետական ապարատը բոյկոտում է իր աշխատանքը, իսկ Ազգային ժողովի պատգամավորներից նիկոլական կարելի է անվանել ընդամենը 5-6 հոգի: Այն դեպքում, երբ Նիկոլը պրակտիկապես  ամբողջովին տապալել է ե՛ւ արտաքին քաղաքականությունը, ե՛ւ սոցիալ-տնտեսական  բարեփոխումների իր խոստումները, ունենալով ներքաղաքական այդքան բարդ  իրավիճակ, Նիկոլը հասկանում է, որ վարչապետի պաշտոնին շուտով հրաժեշտ է տալու, եթե կտրուկ միջոցներ չձեռնարկի:

Եվ Նիկոլին հանելու ամենակարճ ճանապարհը  հենց Ազգային ժողովի միջոցով է, որտեղ  ընդամենը մեկ քվեարկությամբ կարող է վճռվել իր բախտը: Իհարկե, կա նաեւ հեղափոխական  սցենար, որով հենց ինքը` Նիկոլն էր զավթել իշխանությունը: Այս սցենարի նախանշանները նա ակնհայտորեն տեսավ օրերս  ֆերմերների  բունտի մեջ: Ի դեպ, տեսավ եւ վախեցավ: Սակայն, եթե հեղափոխական սցենարի դեմ նա փորձում է օդում թափահարել  ներքին զորքերի  եւ այլ ուժային  ճնշումների սպառնալիքը, ապա Ազգային ժողովի  բունտի դեմ այդ միջոցները  կիրառելի չեն: Միակ բանը, որ կարող է անել Նիկոլը Ազգային ժողովի դեմ, դա 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ-ի գրավման եւ պատգամավորների կյանքի սպառնալիքի ներքո  որոշումների պարտադրման սցենարն է: Սակայն դրա վրա էլ այլեւս նա հույս դնել չի կարող, քանի որ, եթե այն ժամանակ հանրային որոշ աջակցություն ուներ, ապա այսօր  գրեթե ամբողջությամբ զրկված է այդ աջակցությունից, իսկ իր կողմնակիցների բանակը տարբեր զանգվածային միջոցառումների ժամանակ 2-3 հազարից չի անցնում:

Հետեւապես Նիկոլը որոշել է իրեն ապահովագրել սահմանադրական փոփոխություններով` զրկելով Աժ-ին վարչապետին անվստահություն հայտնելու եւ պաշտոնից հեռացնելու իրավասություններից: Դրա համար քանի դեռ ուշ չէ նա փորձելու է Սահմանադրությունով  անցնել կիսանախագահական  կառավարման` նախագահի ուղիղ ընտրությամբ եւ շուտափույթ կազմակերպելու է այդ ընտրությունները, հույս ունենալով ճնշումների եւ կեղծիքիների միջոցով ստանալ նախագահի առաջնային մանդատ եւ առնվազն 5 տարի  ապահովագրել իրեն: Արդյո՞ք ԱԺ-ն կգնա այդ տարբերակին, եւ արդյո՞ք այն ուժերը, որոնք ունեն իրական ազդեցություն ԱԺ-ի մեծամասնության վրա, թույլ կտան Նիկոլին այսկերպ ապահովագրել զավթած իշխանությունը, դեռեւս հայտնի չէ: Համենայնդեպս, նույն Լիլիթ Մակունցը, որը հավանաբար չի կտրել իր հոգեւոր կապը ամերիկյան ենթակայության «խաղաղության կորպուսի» հետ, հայտարարում է, որ. «Եթե դուք ինձ հարցնեք, ես չգիտեմ` նպատակահարմարությունը (կիսանախագահական համակարգին անցնելու- խմբ.) կա՞, թե՞ ոչ: Դրա համար հակված եմ մտածելու, որ այս պահին չկա: Այս պահին իմ մոտեցումն այն է, որ դրա անհրաժեշտությունը ես այս պահին չեմ տեսնում»: Իսկ նույն հարցին Ռուստամ Բադասյանը, որը  հաստատ  Նիկոլի մարդը չի, նույնպես հայտարարում է. «Կարծում եմ` ոչ, այդ հարցը չպետք է քննարկվի»: Սա ոչ այլ ինչ է, քան Նիկոլին նախազգուշացում, որ իր խորամանկ «մանեւրը» չի անցնի, եւ նա պետք է խելոք նստի իր տեղը եւ սպասի, թե համապատասխան կենտրոնները ինչպես կվճռեն իր ճակատագիրը:

Նիկոլը նրանց (օրավարձով աշխատողների) փնտրում է, բայց չի գտնում. Վահան Բաբայան

Ա. Հովհաննսիայն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА