o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԽՔ-ը յոթ երգ գիտի յոթն էլ Սերժ Սարգսյանի մասին. Վահան Բաբայան

23.01.2020 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԽՔ-ը յոթ երգ գիտի յոթն էլ Սերժ Սարգսյանի մասին. Վահան Բաբայան

ԱԽՔ հաստիքի վրա աշխատող նախկին քաղաքագետը այսօր շարունակեց Սերժ Սարգսյանի մասին անպատասխանատու ելույթները:
Ռուսական ԶԼՄ-ներ վկայակոչելով նա երրորդ Նախագահին կրկին վերագրում է «հողեր հանձնելու» մասով իբր գոյություն ունեցող հիմքերը:

32 տարի առաջ բռունցք դարձած ժողովուրդը 2018-ից հետո ծայրաստիճան պառակտվեց. Վահան Բաբայան

Նման անպատասխանատու էժան բամբասանքներով ոնց՞է կարելի հանդես գալ և խոսել առանց փաստերի մի մարդու մասին,ով իր գրեթե ողջ կյանքը նվիրել է Արցախի անվտանգությանը:Այս աբսուրդային հայտարարությունները շարունակական գործընթաց են Սերժ Սարգսյանի դեմ դա հասկանալի է,բայց խոսացողը ով՞է,խոսացողը գիտի օրինակ ով՞է եղել Արցախի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը,գիտի ով՞է եղել Շուշիի ազատագրման ղեկավարներից մեկը և պլանը հաստատողը,գիտի ով՞ է Իսկանդերը բերել Հայաստան,որը՞ ասեմ,բայց մարդիկ գիտեն այդ մարդու անունը և ազգանունը դա եղել է Սերժ Սարգսյանը:
Պատերազմի հրամանատարներին, հերոսներին «հող հանձնողի» անուն դնելը համարում եմ անբարոյականություն:
Ոնց՞կարելի է Արցախ ազատագրող Սերժ Սարգսյանին նման բանում մեղադրել:

Մեզ հայտնի բոլոր ելույթներում Սերժ Սարգսյանը բազմից նշել է,որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում,դրա թարմ ապացույցը վերջերս երրորդ Նախագահի ելույթն էր Զագրեբում:Ավելին հայտնի է նաև Լուկաշենկոյի հայտարարությունը,ով ուղիղ ասել է,որ Սերժ Սարգսյանը դեմ է եղել հողեր հանձնելուն:
Մնացյալ բամբասանքները և դատարկ վերլուծությունները 
կրում են բացարձակաես քաղաքական նպատակ,որին որևէ գիտակից մարդ չի կարող հավատալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА