o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սբ Վալենտինի օրը շեքսպիրյան ստեղծագործությունների սիրահար զույգը հնարավորություն կունենա գիշերելու «Ջուլիետի տանը» (լուսանկարներ)

26.01.2020 11:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սբ Վալենտինի օրը շեքսպիրյան ստեղծագործությունների սիրահար զույգը հնարավորություն կունենա գիշերելու «Ջուլիետի տանը» (լուսանկարներ)

Ամբողջ աշխարհում բնակարանների ու կացարանների վարձակալության Airbnb առցանց ծառայությունը սիրահարների տոնի` Սբ Վալենտինի օրվա առթիվ սիրահար զույգի համար պատրաստ է հեքիաթային օր կազմակերպել անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության հերոսուհու`Ջուլիետի` իտալական Վերոնա քաղաքում գտնվող տանը (Casa di Giulietta), հայտնում է luxurylaunches.com կայքը: 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը շուրջ կես դար անց կունենա նոր ռոյալ
Շքեղ շենքում ներկայացված է 1968 թվականին Ֆրանկո Ձեֆիրելլիի համանուն ֆիլմում օգտագործված անկողինը: Էքսկլյուզիվ փաթեթը ներառում է նաև սպասավոր, իտալացի բարձրակարգ շեֆ խոհարարների կողմից պատրաստված անմահական ուտեստով ռոմանտիկ ընթրիք` մոմերի լույսի ներքո, շեքսպիրյան ոճով շրջայց միջնադարյան Վերոնա քաղաքով:

«Սա մի զույգի բացառիկ հնարավորություն կտա նշելու իրենց սիրո տոնը պատմության մեջ ամենառոմանտիկ վիջավայրում»,- նշել է Իտալիայում Airbnb ընկերության գլխավոր մենեջեր Ջիակոմո Տրովատոն:

 

Այս տուն-թանգարանում անմոռանալի օր անցկացնելու համար սիրահարները պետք է մինչև փետրվարի 2-ը նամակ գրեն «Ջուլիետին» և բացատրեն, թե ինչու են հենց իրենք արժանի այդ հիանալի հնարավորությանն արժանանալու համար: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА