o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի լուսանկարը

24.01.2020 14:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի լուսանկարը

Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահեստարանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Նշվում է, որ դա արվել է հիվանդության կանխարգելման և տարածման վերահսկողության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում:

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА