o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

24.01.2020 15:01 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար:

Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը, այլ նաև արտերկրում:

Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին:

Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:

Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

  • տարեկան տոկոսադրույք՝ 15% – 16.5%
  • վարկի գումար՝ 50 հազ. – 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով)
  • վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի
  • նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր
  • վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝

  1. հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը;
  2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:

Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝

  • տեղական
  • միջազգային
  • միջազգային հաստատությունների մասնաճյուղերում
  • տարբեր ուսումնական դասընթացների համար

Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА