o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

24.01.2020 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Կորոնավիրուսով մահացության առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

«Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА