o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

24.01.2020 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

ԱԺ նախագահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ այս շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի գլխավոր հերոսներն էին ԱԺ ԼՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` կարգապահական միջոցներ է կիրառում ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ: Ա. Միրզոյանը մասնավորապես նշեց. «Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հեռացվում են մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»: Ավելին` վերջինս կարգադրիչներին խնդրեց պապահովել ասվածի կատարումը: Իհարկե, «Ամենակարող Ջինի» կերպարում հայտնված ԱԺ նախագահը կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ, սակայն ակներեւ է, որ կարգապահական միջոցները կիրառվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի խախտմամբ, քանի որ չի կիրառվել մեղմից դեպի խիստը, չի եղել համաչափ արարքի ծանրությանը եւ նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակ չի հետապնդել: Այլ կերպ ասած` ըստ էության, ստացվում է, որ կարգապահական միջոցների կիրառմամբ կատարվել է նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող գործողություն:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА