o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիդերլանդների թագավորն անձամբ է վարել ինքնաթիռը, որով ժամանել է Իսրայել

24.01.2020 17:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նիդերլանդների թագավորն անձամբ է վարել ինքնաթիռը, որով ժամանել է Իսրայել

Իսրայել է ժամանել Նիդերլանդների պատվիրակության ինքնաթիռը, որի ղեկին էր հենց պետության թագավորը: Ինքնաթիռի ժամանման տեսանյութը տեղադրվել է Twitter-ում հունվարի 24-ին:

Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը պատվիրակությանը հասցրել է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումի միջոցառումներին:

Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել

Հրապարակված տեսանյութում լսվում է, թե ինչպես է դիսպետչերն ասում. «Բարի գալուստ, Ձերդ գերազանցություն»:

Հատկանշական է, որ ավելի վաղ թագավորը խոստովանել է, որ քսան տարի աշխատել է որպես օդաչու: Նա շաբաթական երկու անգամ թռիչքներ է կատարել:

Թագավորը աշխատել է որպես օդաչու 2013-ին՝ մինչև գահակալությունը, երբ նրա մայրը՝ թագուհի Բեատրիքսը, հրաժարվել է գահից: Վիլլեմ-Ալեքսանդրն աշխատել է որպես երկրորդ օդաչու KLM դուստր ձեռնարկություն KLM Cityhopper-ում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА