o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՎԵԼԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»

24.01.2020 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՎԵԼԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»

Շաբաթվա խորհրդարանական, թերեւս ամենասկանդալային թեման ԱԺ ԼՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպն էր «Իմ քայլի» եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատագամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաեւ երեք տառանոց մարդկանց դեմ: Չգիտես ինչու, Գ. Պետրոսյանի խոսքից վրդովված` ելույթ ունեցավ Արման Բաբաջանյանը եւ հայտարարեց, թե Գ. Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի: Թեմային խառնվեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը` մոտենալով Ա. Բաբաջանյանին, որից հետո էլ սկսվեց ընդհանուր քաշքշուկ: Այս եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ պարզեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ տեսակետը:

Վերջնական քաղաքական որոշում չունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

Տիկին Մակունց, ի՞նչ կասեք խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին:

Ազգային ժողովում բավարար չափով խոսվեց այն մասին« թե ինչ կանոնների պետք է բոլորս հետեւենք` սկսած յուրաքանչյուրից եւ ինձանից£ Կարծում եմ` պետք է մնանք այդ դաշտում, այսինքն` հնարավորինս պետք է անդրադառնանք միայն բովանդակային քննարկմանը: Մնացյալին թույլ տվեք չանդրադառնալ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, թե  իշխանությունները փորձում են սահմանափակել խորհրդարանական ընդդիմության խոսելու իրավունքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

«Տեղի է ունենալու տրանսգենդերների քաղաքական ճամբար». Արման Ղուկասյանը դիմում է պատկան մարմիններին

Այս մեկ տարվա ընթացքում քաղաքական կամքի դրսեւորումը ԱԺ-ի գործունեության վերաբերյալ մենք տեսել ենք, որ առանձին կառույցներում եթե նախկինում ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու թեկնածուներ, մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի  քվոտավորված ունենան իրենց թեկնածուները: Քաղաքական կամքի դրսեւորումն այն է, որ շատ մեծ կարեւորություն ունեցող կառույցում՝ հակակոռուպցիոն մարմնում, ընդդիմությունն ունի ներկայացուցիչ, նա կառույցի նախագահն է: Եթե ես ասում եմ, որ այսօր ընդդիմությունն ուժեղ է, դա ասում եմ նաեւ այն իմաստով, որ քաղաքական մեծամասնությունը անում է առավելագույնը, որպեսզի ընդդիմությունն իրացնի իր իրավունքները: Շատ վտանգավոր է, երբ խոսում են քաղաքական օրակարգերից, քանի որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից եւ իրավական պետության նորմերից£ Կարծում եմ` բոլորս հնարավորինս պետք է ստեղծենք բովանդակություն եւ հնարավորություն տանք հասարակությանը, լրագրողներին` այդ բովանդակային քննարկումների շուրջ ներկայացնել նաեւ իրենց այլընտրանքային տեսակետը, որպեսզի կարողանանք բոլորը համադրել եւ գալ ընդհանուր լուծումների£ Ինձ համար բոլորովին ընդունելի չէ հանդես գալն այն դիրքերից, թե մենք այս քայլով լավություն ենք անում ընդդիմությանը£ Հակառակը` ընդդիմությունն այսօր իր դիրքորոշումներում կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է լինի ավելի հեղափոխական, քան այն թիմը, որը հեղափոխության արդյունքում ձեւավորել է իշխանություն£ Եվ այդ քայլով բարձրացնի քաղաքական դիսկուրսի, քաղաքական մշակույթի նշաձողը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա մինչև ապրիլի 5-ը. նախագահը կստորագրի որոշումը. Մակունց

Ինչո՞ւ «Իմ քայլը» հայտարարեց, որ դեմ է Երեւանի քաղաքապետարանի նվիրատվությունների հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծին, բայց հաջորդ օրը քվեարկությանը չմասնակցեց:

Մենք ասացինք, որ այդտեղ կան որոշակի հակասահմանադրական դրույթներ, մեր առանձին պատգամավորները, նաեւ իրավաբանները վկայակոչեցին օրենքներից հոդվածներ£ Այս հարցին նախկինում չենք անդրադարձել, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը կարող էր քննարկել միայն այն ժամանակ, երբ հարցը լիներ օրակարգում: Մեր դեմ լինելը կարող է արտահայտվել` ինչպես դեմ քվեարկելով, այնպես էլ` քվեարկությունից ձեռնպահ մնալով:

Արմեն Սարգսյանը արդեն «դիրքավորվում է». Լիլիթ Հովակիմյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА