o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի ՎԵՐՋՈ, ՍԱ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ Է, ԹԵ՞ ՏԱՔՍԻ»

25.01.2020 18:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ի ՎԵՐՋՈ, ՍԱ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ Է, ԹԵ՞ ՏԱՔՍԻ»

«Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որն աշխատել է Ryanair ավիաընկերությունում, բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ահազանգել ընկերության հայաստանյան չվերթների հնարավոր վտանգների մասին: Բաց նամակին իր մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, իսկ դրան հաջորդեց նաեւ Երեւան-Միլան-Երեւան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից: Այս ամենի շուրջ «Իրավունք TV»-ն տեսակամուրջի միջոցով զրուցեց հենց Ս. Սիմոնյանի հետ:

«ԷՍՕՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵԼ Է ՊԵՏՔ»

 

Սարգիս, քաղավիացիայի կոմիտեի նախագահն, ըստ էության, չհերքեց Ձեր կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Բայց նաեւ նշեց, թե Ryanair-ի հանդեպ բողոքները հիմնականում կոմերցիոն խնդիրների հետ են կապված: Ի՞նչ կասեք այս մասին:

Թույլ տվեք ուղղել Տաթեւիկ Ռեւազյանին, որովհետեւ սա ոչ թե կոմերցիոն, այլ մարքեթինգի խնդիր է: Իսկ մարքեթինգի եւ կոմերցիայի տարբերությունը մեծ է: Կոմերցիայի ժամանակ ապրանք է վաճառվում, իսկ մարքեթինգը միջոց է ստեղծում, որպեսզի ապրանքը վաճառվի: Այս դեպքում ես նկատի ունեմ տոմսը, փաթեթները: Այնպես որ, բացասական եմ վերաբերվում ասուլիսին հնչեցված մտքերին, կարելի է ասել, որ ոչ խելամիտ եւ ոչ ադեկվատ մամուլի ասուլիս էր: Նա նշեց նաեւ «աբսուրդ» բառը, ինչն ուղղակիորեն զարմացնում է: Ո՞րն է աբսուրդը, երբ ես արդեն երկու տարի է պայքարում եմ, որ բարձրաձայնեմ այն վտանգները, որը վերաբերում է այս ավիաընկերությանը: Իսկ եթե ասուլիսը նվիրված էր նրան, որ նա լրագրողներին կետ առ կետ ցույց տար, թե ինչպես պետք է Ryanair-ից տոմսեր պատվիրել, ապա հիշեցնեմ, որ նախ պետք էր սկսել նրանից, որ Ryanair-ի կայքը չունի հայերեն եւ ռուսերեն օգտվելու տարբերակ: Հայ ժողովուրդը ինչպե՞ս է տոմս գնելու: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ, Վարդուշ մորքուրը կարողանա տոմս գնել տանից` օնլայն տարբերակով` առանց լեզուն հասկանալու: Բնականաբար, երբ նա հասավ օդանավակայան, խնդրի առաջ է կանգնելու` թե՛ իրերի, թե՛ տոմսի հետ կապված, որովհետեւ եթե ամեն ինչ տանը չի արել, ապա պետք է տույժ վճարի:

Սարգիս Ադամյանը վնասվածք է ստացել

Ի դեպ, աբսուրդի մասին. Տաթեւիկ Ռեւազյանի համար աբսուրդ են խոսակցությունները, թե 25 րոպեում ծառայությունների իրականացումը ազդում է Ryanair-ի թռիչքային անվտանգության վրա:

Կրկին սխալվում է տիկին Ռեւազյանը, որովհետեւ ես 25 րոպե ասելով` նկատի չունեի օդակայանում գտնվող անվտանգության գործընթացը, այլ նկատի ունեի ինքնաթիռի անվտանգության վերահսկումը: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, նախքան հաջորդ ուղեւորների ինքնաթիռ մտնելը, հարկավոր է 45 րոպե, որպեսզի ամեն նստատեղ ստուգվի, թթվածինները, դռները եւ ընդհանրապես` ապահովության հետ կապված բոլոր գործիքները, եւ ինքնաթիռի բոլոր մասերը ստուգվեն: Իսկ 25 րոպեն շատ քիչ է, որ ե՛ւ ստուգումներ կատարվեն, ե՛ւ նոր ուղեւորներին տեղավորեն իքնաթիռի մեջ: Հիշեցնեմ նաեւ մի դեպք, որը վերջերս էր տեղի ունեցել մի հայ ընտանիքի հետ Ryanair-ով թռիչք կատարելիս: Այդ ընտանիքը` դեռ իրենց նստատեղերը ինքնաթիռի մեջ չգտած` այն սկսել էր շարժվել, կարծում եք` դա նորմա՞լ է: Ի վերջո, սա ինքնաթի՞ռ է, թե՞ տաքսի:

ԱՅԴՔԱՆ ԳՈՎԵՐԳՎԱԾ «RYANAIR»-Ը՝ ԻՐ ՈՂՋ «ՀՄԱՅՔՈՎ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ryanair-ի մասին Սարգիս Սիմոնյանի այլ ուշագրավ դիտարկումները կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА