o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՄԻ՞Ց Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

25.01.2020 18:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒՄԻ՞Ց Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Եվ այսպես, Նիկոլի հայտարարած սահմանադրական փոփոխությունները լուրջ թափ են առնում: Սակայն իրականում գրեթե ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է փոխվելու, ո՞ր ուղղությամբ է փոխվելու, ի՞նչ նպատակով է փոխվելու եւ այլն: Համենայնդեպս, խորհրդարանում հաստատ այդ մասին որեւէ պատկերացում չկա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ. «Անձամբ ես` իսկապես չգիտեմ»: Միգուցե, ինչ-որ բաներ հայտնի լինի Համազասպ Դանիելյանին, որին, ըստ լուրերի, Նիկոլը հանձնարարել է նախապատրաստել սահմանադրական փոփոխության առաջարկները:

Ովքեր են ֆեյսբուքյան «ֆրոնտավիկներն» ու ինչու է մեր դեմոսն անգամ օխլոսանում. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

Կառավարությունում հարցին մի քիչ տեղեկացված է արդարադատության նախարար (նախարար ասելիս` խնդալներս գալիս է) Ռուստամ Բադասյանը, սակայն զուտ դատական մարմիններին, հատկապես` ՍԴ-ին անկախությունից զրկելու մասով: Շատերին թվում է, որ սահմանադրական փոփոխությունները Նիկոլը հենց ՍԴ-ին եւ ընդհանրապես` դատական համակարգին ձեռնասուն դարձնելու նպատակով է արել: Թեեւ այդ նպատակը, անկասկած, ներդրված է, սակայն իրական մեխը այլ տեղ է: Նիկոլը լավ է հասկանում, որ դաշնակիցներ չունի Հայաստանի այլ քաղաքական եւ հանրային ուժերի շրջանակում, եւ իր հեղափոխական դաշնակիցները` Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի կուսակցությունների առումով, ինչպես նաեւ մինչեւ 2018թ. հոկտեմբերի 2-ը կոալիցիոն գործընկերները` «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն այլեւս ոչ միայն իր հետ չեն, այլ, կարելի է ասել, իր դեմ են: Նիկոլը նաեւ չունի աջակցություն հենց իր թիմում` ուժայիններին չի վստահում, կառավարության կեսը աշխատում է իր դեմ, եւ նա դրա մասին հայտարարեց, երբ ասաց, որ պետական ապարատը բոյկոտում է իր աշխատանքը, իսկ Ազգային ժողովի պատգամավորներից նիկոլական կարելի է անվանել ընդամենը 5-6 հոգի: Այն դեպքում, երբ Նիկոլը պրակտիկապես ամբողջովին տապալել է ե՛ւ արտաքին քաղաքականությունը, ե՛ւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իր խոստումները, ունենալով ներքաղաքական այդքան բարդ իրավիճակ, Նիկոլը հասկանում է, որ վարչապետի պաշտոնին շուտով հրաժեշտ է տալու, եթե կտրուկ միջոցներ չձեռնարկի: Եվ Նիկոլին հանելու ամենակարճ ճանապարհը հենց Ազգային ժողովի միջոցով է, որտեղ ընդամենը մեկ քվեարկությամբ կարող է վճռվել իր բախտը: Իհարկե, կա նաեւ հեղափոխական սցենար, որով հենց ինքը` Նիկոլն էր զավթել իշխանությունը: Այս սցենարի նախանշանները նա ակնհայտորեն տեսավ օրերս ֆերմերների բունտի մեջ: Ի դեպ, տեսավ եւ վախեցավ: Սակայն, եթե հեղափոխական սցենարի դեմ նա փորձում է օդում թափահարել ներքին զորքերի եւ այլ ուժային ճնշումների սպառնալիքը, ապա Ազգային ժողովի բունտի դեմ այդ միջոցները կիրառելի չեն: Միակ բանը, որ կարող է անել Նիկոլը Ազգային ժողովի դեմ, դա 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ-ի գրավման եւ պատգամավորների կյանքի սպառնալիքի ներքո որոշումների պարտադրման սցենարն է: Սակայն դրա վրա էլ այլեւս նա հույս դնել չի կարող, քանի որ, եթե այն ժամանակ հանրային որոշ աջակցություն ուներ, ապա այսօր գրեթե ամբողջությամբ զրկված է այդ աջակցությունից, իսկ իր կողմնակիցների բանակը տարբեր զանգվածային միջոցառումների ժամանակ 2-3 հազարից չի անցնում: Հետեւապես Նիկոլը որոշել է իրեն ապահովագրել սահմանադրական փոփոխություններով` զրկելով Աժ-ին վարչապետին անվստահություն հայտնելու եւ պաշտոնից հեռացնելու իրավասություններից: Դրա համար քանի դեռ ուշ չէ, նա փորձելու է Սահմանադրությունով անցնել կիսանախագահական կառավարման` նախագահի ուղիղ ընտրությամբ եւ շուտափույթ կազմակերպելու է այդ ընտրությունները, հույս ունենալով ճնշումների եւ կեղծիքիների միջոցով ստանալ նախագահի առաջնային մանդատ եւ առնվազն 5 տարի ապահովագրել իրեն: Արդյո՞ք ԱԺ-ն կգնա այդ տարբերակին, եւ արդյո՞ք այն ուժերը, որոնք ունեն իրական ազդեցություն ԱԺ-ի մեծամասնության վրա, թույլ կտան Նիկոլին այսկերպ ապահովագրել զավթած իշխանությունը, դեռեւս հայտնի չէ: Համենայնդեպս, նույն Լիլիթ Մակունցը, որը հավանաբար չի կտրել իր հոգեւոր կապը ամերիկյան ենթակայության «խաղաղության կորպուսի» հետ, հայտարարում է, որ. «Եթե դուք ինձ հարցնեք, ես չգիտեմ` նպատակահարմարությունը (կիսանախագահական համակարգին անցնելու-խմբ.) կա՞, թե` ոչ: Դրա համար հակված եմ մտածելու, որ այս պահին չկա: Այս պահին իմ մոտեցումն այն է, որ դրա անհրաժեշտությունը ես այս պահին չեմ տեսնում»: Իսկ նույն հարցին Ռուստամ Բադասյանը, որը հաստատ Նիկոլի մարդը չի, նույնպես հայտարարում է. «Կարծում եմ` ոչ, այդ հարցը չպետք է քննարկվի»: Սա ոչ այլ ինչ է, քան Նիկոլին նախազգուշացում, որ իր խորամանկ «մանեւրը» չի անցնի, եւ նա պետք է խելոք նստի իր տեղը եւ սպասի, թե համապատասխան կենտրոնները ինչպես կվճռեն իր ճակատագիրը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Ա. ՀՈՎՀԱՆՆՍԻԱՅՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА