o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻՆ ԷԼ ՏՎԵՑ-ԱՆՑԱՎ

25.01.2020 18:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԸ ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻՆ ԷԼ ՏՎԵՑ-ԱՆՑԱՎ

Եվ այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է արդարացումներ փնտրել, թե ինչու Ամանորին հսկայական ծախսեր արեցին: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով նա համոզում է. «Հիշում եք, որ կառավարությունը Ամանորից առաջ որոշում կայացրեց 271 մլն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումները կազմակերպվեն նոր տրամաբանությամբ, նոր թափով: Երբ այդ գումարը տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե որքանով է արդյունավետ նման միջոցներ հատկացնելը: Հիմա ուզում եմ արդյունքների հիման վրա անդրադառնալ այդ հարցին. այդ միջոցների տրամադրման նպատակն այն էր, որ զբոսաշրջիկներից, մեր հայրենակիցների համար Ամանորը Երեւանում անցկացնելն ավելի գրավիչ լինի: Մենք ունենք տվյալներ եւ կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Փաստորեն, մենք 271 մլն դրամ ծախսելով` կարող ենք ենթադրել, որ նաեւ դրանով է, որ ապահովել ենք այդ 9 մլրդ դրամ ավել դրամաշրջանառությունը: Դրանից ավելի քան 4 մլրդ դրամը տեղի է ունեցել մարզերում... Այդ գումարը գնացել է փոքր կրպակների տերերին, տաքսու վարորդներին, եւ մենք այս միջոցով փոքր բիզնես ունեցողներին օգնել ենք, որ հավելյալ եկամուտներ գեներացնեն: Կա ավելի կարեւոր արձանագրում. Ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 մլրդ հավելյալ առեւտրաշրջանառության արդյունքում, ինձ ասում են, որ գեներացվելու է ավելի քան 325 մլն դրամի հարկ: Այսինքն` այն 271 մլն դրամը, որ ծախսեցինք Ամանորին, առնվազն կրկին վերադառնալու է բյուջե եւ մի բան էլ ավելի: Սրանով բազմաթիվ գործարարներ օգտվեցին այդ դրամաշրջանառությունից: Մյուս տարի մենք ավելի մասշտաբային ծախսեր ենք անելու Ամանորի հետ կապված»:

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Իհարկե, կարելի է նաեւ Նիկոլի հերթական գրառմանն ուշադրություն չդարձնել. պետք է, չէ՞ ինչ-որ ձեւով իրեն գովերգի, իսկ այսպես, ձեռի հետ նաեւ ամանորյա պետական վատնումների հարցն է «փակում»: Բայց չէ, երեւում է, որ այս անգամ նա լուրջ է տրամադրվել, քանի որ այդ 9 միլիարդի թեման նախօրեին բերեց-հասցրեց նաեւ խորհրդարանի ամբիոն՝ խոստանալով գալիք տարի 271 միլիոնի փոխարեն 570 միլիոն ծախսել: Իհարկե, «հասկանալի է՝ ախորժակն ուտելիս է բացվում»: Սակայն միեւնույնն է, ծախսված 271 միլիոնի հետ կապված հարցերը դրանով չեն վերանում: Այդ թվում, թե այդ ինչի՞ վրա ենք ծախսել պետական հսկայական միջոցները, եթե Երեւանի ամեն մի բնակիչ կվստահեցնի, որ մայրաքաղաքի տոնական տեսքն անցած տարիների համեմատ խայտառակորեն վատացել էր: Ինչ է, ամանորյա մութ Երեւանո՞վ էիք տուրիստներին հրապուրում: Կամ ո՞ւմ նկատի ունեք` տուրիստ ասելով, պետք եղած տեղը տուրիստ ներկայացող տասնյակ հազարավոր հնդիկների՞ն: Եվ հետո. հետաքրքիր է, այդ ի՞նչ ծախսեր եք արել մարզերում, որ այնտեղ գրեթե մայրաքաղաքի չափով՝ 4 մլրդ դրամով ավել դրամաշրջանառություն է եղել: Չէ՞ որ պետության հատկացրած 271 միլիոնը բացառապես ուղղված էր Երեւանին: Այսինքն, եթե այդ գումարից մարզերին մեկ դրամ անգամ չի տրվել, սակայն մարզային դրամաշրջանառությունը ավելացել է գրեթե մայրաքաղաքայինի չափով, ապա տրամաբանորեն դա մեկ բան է նշանակում` այդ ավելացումը ոչ թե կառավարության հատկացումների, այլ միանգամայն ուրիշ պատճառներով էր: Ընդ որում, ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Այսինքն, միայն այս փաստն արդեն իսկ հիմնավորում է, որ կառավարության հատկացումներն անգամ մայրաքաղաքին ֆինանսական առումով որեւէ բան չեն տվել, այսինքն, եղել է պետական միջոցների վատնում, ավելին, որ դա «մարսված» համարելով, պատրաստվում են կրկնապատկել: Իրականում պատկերը սա է: Բավական է հաշվի առնել անցած տարվա համեմատ գնաճը, որ միանգամից պարզ դառնա, որ դրամաշրջանառությունը միայն դրա հաշվին արդեն իսկ պետք է էականորեն աճեր: Բացի այդ, հենց Նիկոլն է գլուխ գովում, թե այսքան-այսքան շատ ՀԴՄ կտրոններ են տպվել, այսինքն` առեւտուրն այդ չափով դուրս է եկել ստվերից: Միայն այս երկու գործոններով պայմանավորված, պաշտոնական դրամաշրջանառությունը տոնական օրերին պետք է որ ամենաքիչը, վարչապետի ներկայացրած թվի չափով, ավելանար: Կամ եթե վարչապետը շարունակի պնդել, թե անցած տարվա դեկտեմբերի համեմատ դրամաշրջանառության նման աճը բացառապես ամանորյա պետական հատկացումներն են, ապա պետք է նաեւ խոստովանի, որ Հայաստանը չի ունեցել որեւէ այլ զարգացում: Բայց ավելի լավ է խոսենք նաեւ կոնկրետ թվերով: Ավելի կոնկրետ այն թվերով, որոնք ներկայացնում է նիկոլական պաշտոնական վիճակագրությունը: Տեսեք, ըստ վիճակագրության, անցած տարվա նոյեմբերին (վերջին տվյալը) մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 297 միլիարդ դրամ՝ նախանցած տարվա նոյեմբերի համեմատ աճելով 11,9 տոկոսով: Բնականաբար, միայն առեւտրաշրջանառության հաշվին դրամաշրջանառությունը (ու չմոռանանք, որ առեւտրաշրջանառությունն ընդամենը մասն է պետության ընդհանուր դրամաշրջանառության, որի մեջ հաշվարկվում են նաեւ ծառայությունները ¥օրինակ, Նիկոլի հիշատակած տաքսու վարորդները¤ ու որոշ այլ  էական ուղղություններ) նոյեմբերին ավելացել է մոտ 30 միլիարդ դրամի կարգի (այդ ավելացումն իրականում կա, թե՝ ոչ, այլ հարց է): Նիկոլը խոսում է տասնօրյա ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը 9,3 միլիարդ դրամով հավելյալ դրամաշրջանառության մասին: Իսկ վիճակագրությունը պնդում է, որ դեռ նոյեմբերին միայն առեւտրաշրջանառությունից էլի տասնօրյա կտրվածքով այդ 10 միլիարդ ավելացումն արդեն իսկ ունեինք: Մինչդեռ նոյեմբերին, երեւի Նիկոլն էլ չհերքի, կառավարությունն անգամ ամանորյա ծախսերն ավելացնելու մասին որոշում չուներ: Դա նշանակում է՝ առանց այդ ամանորյա շռայլումների էլ Նիկոլի ասած 9,3 միլիարդով դրամաշրջանառության ավելացման էֆեկտը կար: Ուստիեւ այս տեսանկյունից եւս՝ այդ էֆեկտը բերել, արհեստականորեն ամանորյա շռայլումներին կցելը միայն պետական միջոցների նման վատնումն արդարացնելու տեսք է ստանում: Ընդ որում, այնքան աբսուրդ ձեւով կցելը, որ մնում է ապշել, թե այդ ինչ է խոսում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը: Ի վերջո, նա պնդում է սա. 271 միլիոն ներդրել են եւ տասնօրյա կտրվածքով 325 միլիոնի եկամուտ են ստանում, այսինքն, կոպիտ ասած, կազմակերպել են մեկ ամսում 120 տոկոս եկամտաբերությամբ բիզնես: Լո՞ւրջ. իհարկե, սա հերթական վկայությունն է, որ վարչապետը հենց իր խոստացածի մակարդակով էլ պատկերացում ունի տնտեսությունից էլ, տնտեսական ցուցանիշներից էլ: Չնայած` պատկերացրեք, թե ինչ կարգի «Գյուլնազ տատ» պետք է լինել` ամանորյա շռայլումները տնտեսական հաջողություն ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է մյուս տարվա մասշտաբային ծախսերին, ապա ինչու չանել, երբ պետության միջոցներն այս ու այն կողմ ցփնելու նման լավ առիթ կա: Չնայած, մինչեւ մյուս տարի դեռ դիմանալ է պետք:

Նիկոլից «ռեկորդակիր» սարքելն անհույս գործ է

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА