o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍՈՒՏ ԷՐ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

25.01.2020 19:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՉ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍՈՒՏ ԷՐ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

«Ինչ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, սուտ էր: Իրականությունն այն է, որ հեղափոխություն տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ անում էր նախկին իշխանությունը: Փաշինյանն ասում էր, որ պետք է փոխվի Սահմանադրությունը, որ չպետք է լինեն կարմիր գծերը  եւ այլն»: «Իրավունք TV»-ի տաղավարում նման տեսակետ հայտնողը ոչ թե «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ է կամ ներկայիս ընդդիմադիրներից, այլ 2018 թվականի իշխանափոխությանը մասնակցած, բայց այսօր, իր խոսքով, արդեն իսկ նոր իշխանափոխության պատրաստ, քաղաքական ակտիվիստ ԱՐՍԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Նախ միտքը շարունակեց այս կերպ.

ՆԻԿՈԼԻ ԱՍՖԱԼՏԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԱՆՏԵՂԻ Է

- Ավելին ասեմ, ինչ վատ բան անում է նա, ու ինչին ժողովուրդը արձագանքում է, նա գցում է նախկին իշխանությունների վրա: Բայց ինչը իրեն ձեռնտու է եւ եկամտաբեր, իրենց գրպանին օգուտ է, նա նախկին իշխանությունների հետ է համեմատվում: Այսինքն, սա ի՞նչ է նշանակում, այս մարդը, բառիս բուն իմաստով, ստի եւ կեղծիքի մեջ է պահում ժողովրդին: Էս մարդու անձը ունի մի շատ մեծ հատկություն` «գողանալ» մարդկանց սերն ու վստահությունը: Տեսեք, ասում են` աշխատավարձերն են բարձրացել, թոշակներն են բարձրացել: Լավ, ենթադրենք բարձրացել է: Բայց այդ բարձրացումների հետ կապած մեկտեղ, ինչո՞ւ գովազդ չեն անում, որ դրա հետ մեկտեղ, եռակի-քառակի սննդի գներն են բարձրանում:

Նիկոլի ասֆալտային քարոզչությունը լրիվ անտեղին է

 

«Այսօր միանշանակ ավելի վատ է»

- Արսեն, եթե համեմատենք նախկին եւ ներկա իշխանությունները, ո՞րն է Ձեր գնահատականը:

- Տարբերություն ինձ համար չկա: Այսօր միանշանակ ավելի վատ է: Օրինակ, երբ մենք նախկինում պայքարում էինք մարտի 1-ի համար, նախկիները չէին արձագանքում: Բայց այսօրվա իշխանություններն ասում են, որ մարտի 1-ը բացահայտված է: Բա ո՞ւր է, եղբայր: Այսինքն, կամ ինքը ինչ ուզում՝ խոսում է, կամ մարդը խոսում է մի բանից, որին լիարժեք չի տիրապետում: Փաշինյանը խոսում է աշխատատեղերի շատացման մասին: Այն դեպքում, երբ աշխատատեղեր չեն շատացել, ավելին` պակասում են: Փոխարենը իրենց պետական ինստիտուտները աշխատեն, աշխատում են «պետական» ֆեյքերը: Նիկոլ Փաշինյանը խոսում է մի բանից, որն իրականում գոյություն չունի: Պարզապես, նրա ասածները փորձում են ֆեյքերով հաստատել: Բայց հենց մարդ ուզում է հակառակվել, ասում են` վարչապետի դեմ ես ելել: Հա, վարչապետի դեմ եմ պայքարում, որովհետեւ տեսնում եմ, որ այդ վարչապետը չի կարողանում իր գործունեությունը լիարժեք կատարել:

Աննկուն նիկոլական Գեւորգ Բաբայանի ոդիսականը

 

«Այս իշխանություններն էլ մի օր  իրենց գումարը վերցնելու են ու հեռանան»

- Այսինքն` վարչապետին աջակցողները հիմնականում ֆեյքե՞ր են, համենայնդեպս՝ համացանցային տիրույթում:

- Կարծում եմ՝ այո՛: Ժողովո՛ւրդ, ես մի բան եմ ուզում ասել, այս իշխանություններն էլ, մնացած իշխանություններին նման, մի օր իրենց գումարը վերցնելու են ու հեռանան երկրից: Դուք եք մնալու, կոպիտ ասած, անտեր, ու դուք եք ընկենելու ոտնատակ:

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

- Հնարավո՞ր է, որ նոր իշխափոխություն լինի` հաշվի առնելով առկա հիասթափությունը:

- Ես, ճիշտն ասած, հետեւում եմ, ու իմ կարծիքով, այո, շատ մոտ է: Ես հավատում եմ նաեւ պարոն Վանեցյանի ասածներին, որ երբ նա խոսի, շատ բան է փոխվելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА