o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

27-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԲԱՅՑ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

25.01.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
27-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ, ԲԱՅՑ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է

«Իրավունքը» անդրադարձել էր ՀՀ քննչական կոմիտեում 132 հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգ) հարուցված քրեական գործին: Խոսքը Շիրակի մարզում 27-ամյա աղջկան դեռ մանկությունից տարիներ շարունակ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու աղմուկ հանած պատմության մասին է: Նա այս գործով տուժող է ճանաչվել: Տուժածը դեռ գտնվում էր ապաստարանում` հոգեբանորեն ճնշված վիճակում: Արդյոք առերեսվե՞լ են տուժողն ու շահագործողը, զոհի փաստաբանը դեռ ամիսներ առաջ ասել էր. «Դեռ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, սպասվում է»:

Հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին. Թրաֆիքինգ

Եվ ահա երեկ տուժող ճանաչված թրաֆիքինգի զոհ աղջնակի փաստաբանից տեղեկացանք, որ առերեսումից հետո եւ մի շարք քննչական գործողություններից հետո քրեական գործը կարճվել է: Թե ի՞նչ հիմքով, փաստաբանը նկատեց. «Ապացույցների բավարար չլինելու հիմքով: Բայց հարց է առաջանում. պաշտպանյալս օրենքով տուժող էր ճանաչվել, էլ ինչ ապացույց էր պահանջվում»:

Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА