o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են

24.01.2020 22:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են

Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Այսօր Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարարը

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА